Հանկարծ ու որոշեցի նախազգացողությանս հաշվին վաղաժամ «պալիտ» անել ՀՀ իշխանությունների առաջիկա պլանները: Մեղմ կասկածներ ունեմ, որ ոչ հեռու ապագայում՝ այսինքն մինչև մարտի վերջ, ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը կազատի իր պոստը՝ զիջելով այն Սեյրան Օհանյանին: Թերևս այդ հանգամանքով կարելի է բացատրել ներկայիս Պաշտպանության նախարար Օհանյանի «բառխատնի» փիառը: Նույնչափ մեղմ կասկածներ էլ ունեմ, որ Վովա Գասպարյանն էլ, այնուամենայնիվ, կդառնա պաշտպանության նախարար, որքան էլ որ դա իր սրտովը չէ ոստիկանության շարժունակ համակարգին հրաժեշտ տալը: Թերևս դրանով է պայմանավորված նաև Գասպարյանի մի տեսակ կոտրված վիճակը վերջին հեռուստաելույթի ժամանակ: Ու նաև մեղմ կասկածներ ունեմ, որ Երիցյան Արմենին վերջապես կնշանակեն ոստիկանապետ: Նա երևի ամենաադեկվատ կերպարն է թերևս: Այնուամենայնիվ, հայկական լրահոսի թաքնված տողատակերը նման նախազգացողության առիթ են տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել