Մեր սերը գնաց գրողի ծոցը
Ես ամեն ինչ արեցի,բայց հիմա՝
Ես սիրում եմ հանգուցյալի:

Դե՛, մոտեցի՛ր ինձ
Մեր վերջին պարը պարենք,
Ես այլևս չեմ վախենում քեզնից
Մոտեցի՛ր ինձ,
Վերջին անգամ գոնե խմենք
Մեր սիրո ինքնահողին
Պատվով մեզ պահենք..

Հ՞ն, լա՞վն եմ ես այսօր,
Հատուկ քեզ համար սև ու սպիտակ եմ հագել
Եվ մի փոքր էլ այտերիս անուշ վարդագույն տեսք տվել,
Իսկ այն զարդը, որ ստիպված էի այդքան խորը թաքցնել
Նայիր այն նորից պարանոցիցս եմ կախել:

Դե՛, մոտեցի՛ր
Վերջին համբույրդ ինձ տուր
Չէ՞ որ, գնալուց մարդիկ այդպես են սովոր հաջողություն ասելու
Խոստանում եմ մոռանալ մեր սիրո մասին
Եթե դու խոստանաս հիշել մեր ուրախ օրերի մասին:

Ես էլ եմ քեզ պես հիմա վախենում
Մահը երբեք անվախ չի լինում,
Դրա համար էլ վախով եմ ասում՝
Ես սիրում եմ հանգուցյալի,
Մի հանգուցյալի, որին դու չսիրեցիր:

Ես վախճանվեցի քո սիրո փտած ճահճում,
Արդեն ուշ է, որ սիրես հանգուցյալիս
Միայն՝ սպիտակ վարդեր չմոռանաս
Ինձ այցելելիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել