Այնքան եմ սիրում ամբողջ գիշեր արթուն մնալ ու սպասել այն պահին, երբ արևը կբարձրանա… Գիշերային մթության մեջ հանկարծ զգում ես, որ գույների տոները սկսում են ավելի ու ավելի բաց դառնալ: Աստղերը մեկ առ մեկ անհետանում են: Երկնքի սև գույնը վերածվում է մուգ կապույտի: Վստահ գիտենալով, որ ուր որ է արևը կբարձրանա` աչքերս սևեռում եմ այն կետին, որտեղից պիտի տեսնեմ նրան և առաջինը ես  ողջունեմ: Եվ ահա… Հեռվում այն կիրճի մոտ գույները ավելի են սկսում խառնվել իրար: Եվս մի քանի վայրկյան ու ամեն ինչ սկսում է լուսավորվել: Ամեմ ինչ ավելի է պայծառանում: Իսկ ես դեռ նայում եմ շուրջս: Բերձորը դառնում է ամենագեղեցիկ վայրը աշխարհում այս կախարդական լույսի ներքո: Մի սառը քամի է փչում, որը թախանցում է մինչև ոսկորներս ու հոգիս: Իսկ ականջիս հասնում են արթնացող թռչունների առաջին ողջույնները: Իսկ հեռվում մեկ առ մեկ հանգում են էլէկտրական լամպերը: Եվս մի քիչ էլ և ահա արևն է բարձրանում` այնքան վեհ ու հպարտ: Նա բարձրանում է դանդաղ, քայլ առ քայլ և ամեն քայլի հետ ավելի ցույց տալով իմ վեհությունը և առանց իրեն կյանքի  բացակայությունը: Կատարյալ է այս առավոտը:

Կատարյալ է այնպես, ինչպես և ես եմ կատարյալ իմ տեսակի մեջ: Իսկ իմ տեսակը այնքան տարօրինակ է: Բոլոր խենթերի մեջ ես ամենակատարյալ խենթն եմ, բոլոր փխրունների մեջ նույնպես ամենակատարյալը: Բոլոր դավաճանվածների մեջ ամենակատարյալ դավաճանվածը. դավաճանություն, որ գերազանցեց իմ բոլոր սպասումները: Բոլոր հեռացածների մեջ էլ եմ ամենակատարյալը: Հեռենալուց հետո փորձել եմ ինչքան հանարավոր է շատ  դեպի ինձ բերող ճանապարհներ փակել բոլորի համար կամ գուցե հենց այն մեկի համար: Ամենամեծ հույսով եմ ապրում, որ այլևս ինձ չի գտնում ու չի փնտրում, այնպես ինչպես որ ես: Եվ մի քանի շաբաթ և այս ամենը կավարտվի և նորից վերադարձ դեպի ապագա: Ապագային դեռ կա, իսկ հիմա ներկան է, որը կավարտվի մի մայրամուտով այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռու: Դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու: Բայց կարծում եմ, որ ոչ մի առավոտ իմ կյանքում այլևս այսքան խաղաղ չի լինի: Հիմա միայն կարող եմ ամուր փարվել իմ ներկային ու մտքումս լուռ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ինձ երբևէ ցավ եմ պատճառել, լքել են, խաբել կամ էլ ստորացրել: Այդ ամենի շնորհիվ է, որ ես այն եմ, ինչ կամ, որ չեմ վախենում ու ուժեղ եմ: Ես ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես կարող եմ ապրել այսքան վիրավորանքը իմ սրտում պահած: Իմ սիրտը երևի չափից ավել մեծ է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել