Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսօր թերթերից մեկին տրված հարցազրույցի ժամանակ ասել է հետևյալը՝ 

«Ի՞նչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի խոսի...»

Այս խոսքերից կարելի է երկու հետևություն անել. կա՛մ Ռոբերտ Նազարյանն էլ է ցանկանում, որ իր հանձնաժողովին այլևս արգելեն հրապարակային քաղաքական ելույթներ ունենալ (ինչը այս պահին տեղի է ունենում Իշխան Զաքարյանի գլխավորած կառույցի հետ), կա՛մ էլ իշխանությունները Ռ. Նազարյանի շուրթերով վարչապետին շատ հստակ մեսիջներ են ուղարկում իր ներկայիս կարգավիճակի մասին:

Հ.Գ. Ստուգել եմ, «եզ» բառը ոչ արաբերեն է, ոչ էլ առավել ևս տաճկերեն: Տեսնենք՝ էս անգամ ոնց են տակից դուրս գալու ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել