HayNews-ը մի հետաքրքիր հարցախույզ էր անցկացրել հայ աստղերի շրջանում՝ պարզեու թե արդյոք նրանք «Հարսնաքարի» դեպքից հետո կշարունակեն մասնակցել ռեստորանում կազմակերպվող միջոցառումներին:

Սկզբում զրուցել էին Արսեն Սաֆարյանի հետ, ով ասել էր . «Խառնում եք: Ռեստորանը կապ չունի մարդասպանության վայրի հետ: Հիմա, եթե Հանրապետության Հրապարակում մարդ սպանեն, ի՞նչ է, չե՞նք գնալու հրապարակ»:

 


Իսկ երգչուհի Լեյլա Սարիբեկյանը «Հարսնաքարի» միջադեպին նայում է այլ` հետևանքային ավելի խոր տեսանկյունից. «Ինձ մեծ գումարով առաջարկեցին երգել ռեստորանում անցկացվող խնջույքին, բայց ես չհամաձայնեցի: Հրաժարվելուս պատճառը, ամենևին, հասարակական կարծիքը չէր, այնպես չէ, որ վախենում էի, որ մարդիկ չեն ընդունի որոշումս: Պատճառն իմ մեջ է. յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի իր խղճի առջև, հասկանա, կարող է երգել այնտեղ, թե ոչ: Եթե կոլեգաներիցս մեկը որոշի մասնակցել ռեստորանում անցկացվող որևէ մմիջոցառման, ես երբեք չեմ դատապարտի նրան»:

Հովհաննես Ազոյանն էլ պատասխանելով նույն հարցին, ասէլ է, որ ինքը «Հարսնաքար» երբևիցե չի այցելել ու չի այցելելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել