Ազնվությունը մարդու հարաբերությունների հիմքն է: Նախքան ազնվության անցնելը պետք է նշել, որ ճանաչողություն է մարդուն դրդում ազնվության: Ճանաչել նշանակում է հարաբերություն սկսել ու այդ ժամանակ է, որ լույս աշխարհ է գալիս ազնվությունը: Ազնվություն դա մի վիճակ է, երբ մարդ ինքն իրեն բացահայտում է ուրիշի առջև: Ինքնաբացահայտում ու նվիրական զգացմունքների արտահայտում: Autorévelation or automanifestation (ինքնահայտնություն ֆրն.) մի բան, որ միայն դու գիտես, ու այն փոխանցում ես ուրիշին: Ազնվությունը նվիրական զգացմունքն է ու ամեն մեկը, չէ որ այն ունի: Ազնվությամբ կարող ես բնութագրել մարդու ով լինելը: Ազնվություն է մարդուն բնութագրելու միակ ճանապարհը (ըստ իս): Ազնվությունդ կիրառիր, անզիվի հետ: Այն շատ նուրբ և բարի է, սակայն երբ հանդիպում է կեղծիքի կամ էլ չարաշահվում է ստի կողմից, այն ժամանակ է, որ ազնվնություն պետք է խորամանկորեն գործի դնել, ոչ թէ ստի զգեստներով զարդարել, այլ երբ կեղծիքի հետ հարաբերություն ունենա s’enformer dans soi- meme (փակվել ինքն իր մեջ), այսինքն անզվության դուռը փակել, քանի որ այն նվիրական, բարի, ադար ու սուրբ զգացողություն է, որ մարդուն վեր է բարձրացնում կեղծիքից ու ստից: Սուտը ազնվություն է փնտրում, որ այն սևացնի ու տկարացնի: Սուտը, երբ ազնվության է հանդիպում, հրճվում է, քանի որ մտածում է, թէ մեկին էլ կարող է իր ճիրանների մեջ պահել ու ծաղրամքի առարկա դարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել