Ռուսաստանը վերջնականապես թշնամացնում է ուկրանացի ազգին իր ազգի նկատմամբ: Եթե ազգերի միջև թշնամանք մտավ, դա կանդրադառնա նաև քաղաքական գործիչների դիրքորոշման վրա՝ զրկելով նրանց ապագայում (երկարաժամկետում) հարաբերությունները կարգավորելու հնարավորություններից: 

Նույն մտահոգությունն ունեմ նաև մեր ու ադրբեջանցիների պարագայում: Ազգերի միջև թշնամանքի տարածումը ամենակործանարար ազդեցություն ունեցող ու ամենանշանակալի գործոններից է երկարաժամկետում: Բայց չէ՞ որ երկարաժամկետում ռուսներ են ու ուկրանացիները իրար հետ պետք է լինեն նույն՝ ժամանակակից եվրոպական ընտանիքի ու քաղաքակարթության մաս, մենք էլ՝ վրացիների ու ադրբեջանցիների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել