Ծագումով կանադացի լուսանկարիչ, դիզայներ Ուլրիք Քոլեթը մի հետաքրքիր գաղափար է հղացել։ Մի անգամ ֆոտոշոփով իր տղային «ծերացնել» փորձելիս ի վերջո ստեղծել է իր առաջին «գենետիկ» դիմանկարը։ Այն պատրաստել է իր և իր յոթամյա որդու լուսանկարները միակցելու միջոցով։ 
Իր «Գենետիկ դիմանկարներ» շարքում Ուլրիք Քոլեթը լուսաբանում է ընտանիքի անդամների դեմքերի միջև եղած նմանությունները՝ ակնհայտ կամ աննկատ, նրանց դեմքերը կիսելով ու ֆոտոշոփի օգնությամբ միախառնելով։ 
Նախագիծը թե՛ որպես գաղափար, թե՛ իրականացման տեսակետից պարզ լինելով՝ իսկապես ապշեցուցիչ արդյունքներ է տալիս։ Հաճախ մերձավոր ազգականների, օրինակ՝ երկվորյակների կամ մոր և դստեր դեմքերը համատեղվում են՝ ստեղծելով այնպիսի դիմանկար, որին նայելով անմիջապես չես նկատում, որ երկու տարբեր դեմքերից է կազմված։ Երբեմն էլ այնպիսի տպավորություն է լինում, կարծես մի կեսը մյուսի ծերացած կամ երիտասարդացած տարբերակ լինի։ Որոշ դեպքերում նույնիսկ զարմացնում է ոչ մերձավոր կամ տարբեր սեռերի ազգականների միջև եղած նմանությունը, թեև դրանցից որոշները որպես ամբողջական դիմանկար մի տեսակ վախենալու տեսք ունեն։
Եղբայրներ (Քրիստոֆեր, 30 և Ուլրիք, 29)
Եղբայրներ (Մեթյու, 25 և Ուլրիք, 29)
Ոչ հարազատ քույր ու եղբայր (Ժուստին, 29 և Ուլրիք, 29)
Հայր ու որդի (Դենիս, 53 և Ուիլիամ, 28)
Հայր ու որդի (Լավալ, 6 և Վինսենթ, 29)
Քույր ու եղբայր (Կարին, 20 և Դանի, 25)
Դուստր և մայր (Վերոնիկա, 29 և Ֆրանսին, 56)
Մայր ու դուստր (Ֆրանսին, 56 և Կատրին, 23)
Քույրեր (Կատրին, 23 և Վերոնիկա, 29)
Դուստր և մայր (Մարի–Պիեր, 18 և Նեսիրա, 61)
Մայր և դուստր (Ժյուլի, 61 և Իսաբել, 32)

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել