Հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Մաքսային Միությանն անդամակցելն այլևս անշրջելի է:

Ամեն մարդ չէր կարող նույն համարձակությամբ մատուցել դաժան իրականությունը: Շատերն այս հարցում լավատես են ձևանում կամ գուցե և իդեալիստ են, մինչդեռ նման խնդիրները պահանջում են լիդերին հատուկ՝ ինչ-որ տեղ սառնասիրտ ռեալիզմով հագեցած վերլուծություն:

Այո, գուցե և որևէ բան տեսականորեն դեռ հնարավոր է անել: Ուղղակի կասկած չունեմ, որ եթե գործնականում հնարավոր լիներ այլ կերպ, Տեր-Պետրոսյանը նույն համարձակությամբ կբացատրեր նույնիսկ, թե ինչ անել և ինչպես անել:

Ոչ մեկ, ոչ երկու, ոչ էլ երեք... բազում անգամ է ապացուցել Տեր-Պետրոսյանն իր լիդերին հատուկ համարձակությունը՝ անհրաժեշտության դեպքում նաև դուրս գալով իր իսկ կողմից դրված հնարավորի սահմաններից:

Իսկ նրանց, ովքեր կշարունակեն իրենց կապրոնից էշն առաջ քշել, կառաջարկեմ՝ ինքներդ այնքան համարձակ գտնվեք, որ գործնականում ապացուցեք, որ դուք ձեր խոսքերին և արարքներին տեր եք, որ դրանք արժեք ունեն:

Կամ շարունակեք վարկաբեկման փորձերը: Բայց համոզված եղեք, որ կա դեռ այն համարձակ մարդն, ով, եթե նույնիսկ ոչինչ չանի ու չասի էլ, միայն իր խոհեմությամբ կստիպի ձեզ ձեր իսկ քայլերի լուծումները փնտրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել