Գարնան առաջին օր. 
Որքան էլ պարադոքսալ է` հաղորդակցական տեխնոլոգիաների կատարելագործումը դարձել է տեղեկատվական տարածության աղճատման և աղտոտման հիմնական պատճառներից մեկը: Միանգամայն իրավացի են նրանք, ովքեր ասում են, որ այսօր ինտերնետը մի մեծ աղբանոց է, և այնտեղ ցանկալին գտնելու համար հարկավոր է տոննաներով աղբ թափել: Նման իրավիճակը ընդհանուր առմամբ տանում է տեղեկատվության հավաստիության մակարդակի նվազման: Տեղեկատվական «աղբի» ծավալների աճը գերազանցում է որոնողական համակարգերի զարգացման դինամիկան: Օգտատիրոջ համար ավելի ու ավելի է դժվարանում հետաքրքրող թեմատիկայի շուրջ տեղեկատվություն գտնելը, էլ ավելի է բարդանում կոնկրետ հարցի պատասխան գտնելը: Բայց, նույնիսկ ստանալով պատասխանը, դժվար է որոշել այդ տվյալների հավաստիության մակարդակը: 
Տեղեկատվական «աղբի» բարձր մակարդակը մի շարք դեպքերում կասկածի տակ է դնում ինտերնետը՝ որպես տեղեկատվական միջավայր օգտագործելու հնարավորությունը: Դրությունը բարդանում է նաև նրանով, որ խեղաթյուրված տեղեկատվության նկատմամբ ինտերնետի հանդուրժողությունը և ամենակերությունը իրական է դարձնում անվտանգության սպառնալիքը, քանի որ այդ շուկայի անազնիվ խաղացողների համար պայմաններ է ստեղծում կեղծ կամ միտումնավոր տեղեկատվություն տարածելու: Իսկ դա, ինչպես հասկանում ենք, տեղեկատվական պատերազմների նախակարապետն է:
Տեղեկատվության հավաստիության որոշման խնդիրը լուծելու փորձերն առայժմ ոչ մի արդյունք չեն տվել: Հավաստիության, ինչպես նաև հեղինակային իրավունքների հարցը չլուծված հիմնախնդիր է, որը բարդացնում է տեղեկատվական շուկայի քաղաքակիրթ զարգացումը: 
Շարունակելի...
գլանակն ավարտվեց .))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել