Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավորելու է շվեյցարացի 62-ամյա մասնագետ Բեռնար Շալանդը: Շալանդը մարզչական կարիերան սկսել է 1977 թ.՝ աշխատելով բացառապես շվեյցարական ակումբներում: 2001-07թթ. գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը: 2007-10թթ. հանդիսացել է «Ցյուրիխի» գլխավոր մարզիչը: Շալանդի գլխավորությամբ «Ցյուրիխը» բավական հաջող է հանդես եկել եվրագավաթներում: 2007-08թթ. Շվեյցարիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարի ուղեգիր, իսկ 2009-10թթ. հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Փորձառու մասնագետի վերջին ակումբը եղել է «Յանգ Բոյզը», որտեղից նա հեռացել է 2013 թվականի ամռանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել