Բժշկի դիմել եմ երեկ՝ ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում: 

Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետև կույրաղիքս կարող է պայթել:

Վիրահատությունը սկսվել է 18.50-ին և շարունակվել երկու ժամ: Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է:

Չեմ կարծում, թե ի վիճակի կլինեմ Մարտի 1-ին, ժամը 21.00-ին ներկայանալ Մյասնիկյանի արձանի մոտ, նաև այն պատճառով, որ ետվիրահատական տեխնիկական ատրիբուտներ եմ կրում: Բայց նախատեսված ժամին և տեղում լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանի կողքին կլինի որդիս` Աշոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել