Յուրաքանչյուր անգամ հայոց լեզվի դասը պատմելուց հետո դասախոսին չբավարարելը հանգեցնում է ընդամենը մի հարց. ինչո՞ւ
Ինչո՞ւ պիտի մարդիկ լինեն լիովին տարբեր:
Ինչո՞ւ պիտի նույն կերպ չմտածեն:
Ինչո՞ւ  հայոց լեզվի դասին ամեն անգամ լեզու չսովորելը պիտի բերի միմիայն մի բանի.  մենք բոլորս սովորում ենք մարդկային նոր տեսակի: Նոր տեսակ, որ թե՛ դասախոսն է, թե՛ այլ ուսանողներ, թե՛ ամբիոնի վարիչներ ու երազող ու գործը մոռացող դեկանատի աշխատակիցներ:
Մի տեսակ ու միակ:
Մի մարդ ու աննպատակ:
 Խելացի ու խեղկատակ:

*** կոնֆետային ***
Թե ինչքան տեսակներ ունեն կոնֆետները, երևի ոչ ոքի էլ հայտնի չէ: Բայց ինչքան ենք մենք՝ մոլի քաղցրակերներս, սիրում բոլոր այդ կոնֆետները: Երբեմն սիրում անիրականանալի ու աննկարագրելի ջերմությամբ ու նվիրվածությամբ: Սիրում նույնիսկ այն կոնֆետը, որը երբեք չէինք սիրի: Քաղցր է : )))
Կյանքն էլ  է քաղցր  քաղցրասերի համար: Այն մարդու, որ սիրում է կյանքը իր բոլոր համերով, սիրում է մարդուն, մարդկային տեսակը՝ թթու, թե կծու, դառը, թե քաղցր, անհամ ու շոկոլադե..)))
 Քաղցրակերը  սիրում է կյանքը, ուտում է կյանքի յուրաքանչյուր կոնֆետ: Թափում է թղթերը ոչ իր դիմաց՝ ճանապարհին, այլ յուրաքանչյուր թուղթ խնամքով հավաքում ու նետում աղբարկղը: Չի խնայում գումարը, վայելում է յուրաքանչյուրը մինչև վերջ, մինչև գլյուկոզայի վերջին կաթիլը:
Չի բավարարվում !
Ինչի՞ց բավարարվի !?!
Երազում է մի օր ապրել, իսկապես ապրել կոնֆետների աշխարհում, որ ոչ թե միայն նա՝ «խեղճ» քաղցրակերը, կփորձի վայելել կյանքի տված ամեն մի կոնֆետ, այլև բոլորը կսիրեն իր սիրելի  ու հարազատ դարձած կոնֆետները, իրենց սեփական գումարով կգնեն կյանքից ու կվայելեն. ..
Թող խնայեն !
Երբ սիրեն այդ կոնֆետը, էլ երբեք չեն խնայի՜:
Կհասկանան, որ սիրում են կյանքը՝ յուրաքանչյուր կոնֆետով ու մարդկային տեսակով. ..
Երբեմն դեն կնետեն վախկոտ ու անպիտան կոնֆետներին, թղթերն էլ կնետեն ճանապարհին. ..
ո՞ւմ են պետք. ..
ե՞րբ...
որտե՞ղ...
Կնետեն ու հպարտ կքայլեն` գլուխները վեր !
Նրանք կճաշակեն այդ կոնֆետը, կապրեն այդ կոնֆետով, կոնֆետի հետ ու կոնֆետի համար  )))
ՔԱ՜ՂՑՐ Է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել