1. քեզ կդիմավորեն "Գեներալի աղջկա" հերթական սերիան քննարկող, նամռած դեմքով ու գրքերից հիմնականում անտեղյակ գրադարանավարներն ու քեզ կսպասարկեն մեծ դժկամությամբ.
2. բաց պատուհաններից կլսվի մի քանի մետրի վրա` ուսանողական այգում ընթացող բուռն շինարարության` ընթերցանությանը ոչ այնքան տրամադրող ձայնը.
3. դիմացդ նստած աղջիկները ընթերցասրահի անվճար Վայ-ֆայից օգտվելով, նոթբուքով տոռենտ կքաշեն` բարձր-բարձր քննարկելով, թե հատկապես որ ֆիլմն է պետք քաշել.
4. սեղանների անհատական լամպերի մեծ մասը չի աշխատի, ու ստիպված կլինես կիսադատարակ սրահն ամբողջությամբ անցնել` վառվող լույս գտնելու ակնկալիքով.
5. գիրքը հանձնելուց կարող է լսել նման ֆրազ` "Տղա ջան, ընթերցասրահում վերջում մենակ դու էիր մնացել, մի քիչ շուտ հանձնեիր, գնայինք մարդա մեր գործերով"...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել