Գառնիի հեթանոսական մեհյանի տարածքում սրճարան են կառուցում, իսկ Երևանի նորակառույց Սբ Աննա եկեղեցու պատերին քանդակվում են այսպիսի սրբապատկերներ: Երկուսն էլ նույն հարթության վրա են` սիրողական, գռեհիկ ու ամբարտավան ինքնավստահության` այնքան ծանոթ ոլորտից: Ասում են Գառնիում գոնե մի սրտացավ մարդ է գտնվել ու ընդդիմացել ապօրինությանը` գյուղապետը..., իսկ Երևանում... Լավ, ասենք սա դուրս է թաղապետի ու քաղաքապի իրավասությունից, բայց չէ՞ որ մի քանի քայլ այն կողմ նկարիչնեի միությունն է` հանրապետության պրոֆեսիոնալ նկարիչ-քանդակագործ-արվեստաբանների միությունը: Նրանք էլ չե՞ն տեսել, թե՞ համարում են, որ սա իրենց չի վերաբերում: Ուշադիր նայեք աղթամարյան Տիրամոր այս նորօրյա ծաղրակրկնօրինակին...

Սա նույն է թե` փողոցում երգելով մուրացիկին տանեն Օպերային թատրոն` «Անուշում» Սարոյի դերերգը երգելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել