Աշխարհը մոռացա՞վ այս մասին, աշխարհը, որը բարոյականությունից զրկվել է՝ տուրք տալով մարդասպան-ճիվաղների կեղտոտ փողերին: Այսօր աշխարհը ջանասիրաբար հիշում է Խոջալուն, որի ողբերգական դեպքերի հեղինակները գտնվում են Ադրբեջանում:
Իսկ ո՞վ է հիշում Սումգայիթը, Բաքուն, Մարաղան, Կիրովաբադը, մի՞թե սպանվել միայն հայ լինելու համար օրինական է դարձել աշխարհում: Ո՞ւր մնաց հումանիզմը, արդարությունը ու բարոյականությունը, դրա՞նք էլ են վերացել...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել