Գրիգոր Գուրզադյանի համար տեղ չգտնվեց Ազգային Պանթեոնում... Հանճարի համար, ում հեղափոխական գաղափարով ստեղծվեց ամերիկյան արբանյակային Hubble հեռադիտակը, որը աստղագետներին ցույց տվեց անհայտ տիեզերք, նրա համար Պանթեոնում տեղ չկա: Ինչ-որ վարչապետի համար, ում ցցված կիսանդրին Կոմիտասից բարձր է, նրան տեղ կա, իսկ հանճարի համար` ոչ: Ոչինչ, Գրիգոր Գուրզադյանի անունն ու տեղը աստղերի վրա է, իսկ Հայաստանում մենք նրա տեղը դեռ կգտնենք ու ճիշտ տեղը կդնենք: Ինչպես եւ ուրիշներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել