Նոր մի երկու ճշտում փորձեցի անել Ղրիմի մասին. պարզվում է մոտավորապես Հայաստանի չափ տարածք ունի և համարյա նույն քանակի էլ բնակչություն, սակայն ամենահետաքրքիրը նա է, որ եթե՞ ռուսները այդքան հզոր լինեին, որ կարողանային մեզ իրավաբանորեն օգնել Արցախի պատմական արդարության վերականգնման հարցում, որը խեղվել էր սրանից մոտ հարյուր տարի առաջ, հենա իրենց սեփական պատմական արդարությունը կվերականգնեին, որը խեղվել էր սրանից ընդամենը հիսուն տարի առաջ: 
Ասածս այն է, որ ամեն ժողովրդի անկախություն կախված է հենց իրենից, թե ինչքանով կկարողանա իր ազգակիցներով բնակեցնել ու զարգացնել տվյալ տարածքը, իսկ կողքի ազգերը իրենց դարդերով են տապակված ու որևէ մեկը մեր փոխարեն Արցախը իրաբանորեն չի կարող անկախ պետություն հռչակել, իսկ դրա համար էլ նախ և առաջ անհրաժեշտ է, որ այնտեղ կես միլիոնից ոչ պակաս ազգաբնակչություն լինի: Այս միտքն էլ եկավ այն ժամանակ երբ ուսումնասիրում էի Ղրիմի բնակչության քանակական փոփոխությունները ըստ ազգերի և ժամանակագրության...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել