Վերջին շրջանում հաճախ ու ավելի ուշադիր եմ կարդում մեր հայկական կայքերը: Սենսացիաներ ներկայացնելը դարձել է առաջինը լինելու պարդադիր պայման լրատվականների համար: Բայց ավելորդ շտապողականությունն էլ շատ բան է պրիմիտիվացնում ու փչացնում: Որպես պատերազմով անցած ու հատուկ ծառայություններին լավ ծանոթ մարդ՝ ինձ իրավունք եմ վերապահում մի երկու դիտարկում անել «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ կապված սկանդալային դեպքի ու էլեկտրոնային մամուլում ներկայացման վերաբերյալ: Ես հեռու եմ այն մտքից, որ, օրինակ, Ազգային անվտանգությունը այդքան «կուստառնի» կաշխատեր: Ընդհանրապես էստեղ վերբովկայի բան էլ չկար: Այ ոստիկանության որոշ դիլետանտներ կարող է, կամ, կարծում եմ՝ ավելի հավանական է, որ ՀՀԿ-ի շուստրիներն են այս դեպքում խայտառակվել: Հիմա մոդա է չէ, որ ամեն կազմակերպություն, ամեն կուսակցություն իր մասնավոր, անձնական օգտագործման ԿԳԲ-ն ունենա. вот и постарались молодые люди: Ուշադիր կարդալով այդ դիլետանտների դիալոգը լրագրողի հետ՝ և՛ զվարճանում ես, և՛ գտնում պատասխաններ:))) Այնուամենայնիվ, ես ողջունում եմ «Հայկական ժամանակ»-ի լրագրողին. իսկական ժուռնալիստի պես է իրեն պահել: Մեր այսօրվա ու վաղվա երիտասարդությանը հենց դա, հենց համարձակություն ու անկոտրուն նպատակասլացությունն է փրկելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել