Վահե Ավետյանի մահը, ինչպես և նմանատիպ շատ դեպքեր, կրկին ոտքի է հանում հայ ժողովրդին`պայքարելու անարդարության դեմ, սակայն կան անհատներ, ում համար այս ողբերգությունը ընդամենը միջոց է`ի շահ իրեն օգտագործելու և վիրավորված ժողովրդի վզին փաթաթելու իր սուբյեկտիվ վերաբերմունքը որոշ անձանց կամ մարմինների նկատմամաբ, որոնց անուններն անգամ հիշատակելը ընդհանրապես կապ չունի այս դեպքի հետ: Վերջերս բլոգնյուզում կարդացի մի գրառում, որտեղ քննադատվում էր եկեեցին, հայրենասիրական խմբերը, բազմազանության շքերթին դեմ գտնացողները : Ասվում է, թե իբր նրանք լռում են և չեն բարձրաձայնում իրենց բողոքը (Կցված նյութը): Ես էլ, ի պատասխան այս ամենի, ասում եմ.<< Խոսեք կաթողիկոսի, ցանկացած եկեղեցու քահանայի, երիտասարդաց միության անդամի, հայրենասիրական ուժերի կամ խմբերի հետ և ապա համոզված եմ` Ձեր գրիչն այսուհետ կլռի: Գիտեք թե ինչու,,, ոչ թե նրա համար որ մեղադրանքներն անհիմն են, ոչ, դուք դա լավ գիտեք, պարզապես կհասկանաք, որ եկեղեցու, հայրենասիրական խմբերի անուններն օգտագործելով`այլևս չեք կարող չմեղադրել դեպքի իրական մեղավորներին, որից դուք այդքան վախենում եք:
էնպես որ մի բան գրելուց առաջ, գոնե հիմնավոր փաստեր ներկայացրեք, եթե դրանք իհարկե կան:
Եթե իսկապես հայրենասեր եք, բարի եղեք ոչ թե այս համահայկական ողբերգության ժամանակ պառակտել մարդկանց, այլ, ընդհակառակը, խմբավորել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել