Արարատի մարզում այսօր երեք եղբայր զգում են իրենց ինչպես ձուկը ջրում: Եվ դա շատ պարզ պատճառով. նրանցից մեկը գյուղապետ է Արարատի մարզի …. գյուղում, մյուսը, ի վերջո, դարձավ Արարատի մարզպետ, իսկ երրորդը` մշտական պատգամավոր է:
Խոսքը Գրիգորյանների արտոնյալ ընտանիքի մասին է, եղբայրներ Արայիկ, Արամայիս և Սուրեն Գրիգորյանների մասին: Բնականաբար, կարող է հարց ծագել, թե ինչպես են երեք եղբայրները կարողացել գրավել այսպիսի բարձր դիրք և առ այօսր պահպանել իրենց արտոնյալ կարգավիճակը Արարատի մարզում:
Իսկ պատասխանը շատ պարզ է. տարիների ընթացքում եղբայրները, հատկապես նրանցից երկուսը` Արամայիսը և Արայիկը, անընդմեջ ճամբարափոխ լինելով, մի կուսակցությունից մյուսը մտնելով, պահել են իրենց դիրքերը: Դիրքերը մնացել են, սակայն նրանց անունները արդեն իսկ անվերադարձ փչացել են, քանի որ անհնար է դրական երանգով խոսել, օրինակ, մի գործչի մասին, որը նախկինում եղել է ՀՀՇ-ական, հետո ՀՀՇ-ի` իշխանությունից հեռանալուց հետո, դարձել ՀՅԴ-ական, այնուհետև, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, մտել ՀՀԿ-ի հովանու տակ: Նման կենսագրություն ունի նաև Արարատի ներկայիս մարզպետ Արամայիսը, որը ժամանակին ՀՅԴ քվոտայով եղել է գյուղնախարար, իսկ հիմա ՀՀԿ-ական մարզպետ է հարազատ մարզում:
Կարծում եմ՝ որևէ մեկի համար զարմանալի չի լինի, եթե օրերից մի օր Գրիգորյան եղբայրները նույն հաջողությամբ, փախչող առնետների նման լքեն ՀՀԿ-ն և հանգրվանեն այլ կուսակցությունում, եթե ՀՀԿ-ն էլ դադարի մի օր իշխող քաղաքական ուժ լինել: 
Ահա սա է Արարատի մարզի արտոնյալ եռյակի` Գրիգորյան եղբայրների քաղաքական ողջ կենսագրությունը` կուսակցությունից կուսակցություն, ճամբարից ճամբար տեղափոխվելը և ամեն անգամ նոր քաղաքական տերերի հովանավորչություն փնտրելը: Եվ այսօր նրանցից մեկը «ընտրողների» է ներկայացնում Ազգային ժողովում, մյուսը մարզ է կառավարում:
Որքան շատ ճանաչենք հաճախակի ճամբարափոխ եղող մեր պաշտոնյաներին և պատգամավորներին, այնքան լավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել