Որ ասում եմ «ժողովուրդ» եզրույթը մի կիրառեք: «С уважением, Народ Украины с Майдана»: Հիմի ինձ ասեք, թե ով է ժողովուրդը, այս նամակը ստորագրողը, թե՞ ընտրությունների օրը Տիմոշենկոյի տեսականորեն հնարավոր հավաքած ձայները:

Հ.գ. 1917 թ.-ի ու այլ գաղափարական հեղափոխություններ մի առավելություն /իսկ մյուս կողմից՝ լուրջ թերություն/ ունեին: Նրանք նայում ու դատում էին ըստ ունեցվածքի: Ժամանակակից հեղափոխությունները նկատում են միայն տվյալ պահին իշխանության ղեկի մոտ եղած մարդկանց ունեցվածքը / թալանածը: Դե ինչ, մինչև վե՞րջ եք ուզում գնալ, այս նամակի փոխարեն մտեք ու տարածեք Տիմոշենկոյի տնից արված նկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել