Երբևէ կարող էի մտածել, որ դու, ով տասնյակ աղջիկների պես, մոտենալով ինձ և հայացքովդ ու խոսքովդ հրապուրելով և մտքերս, սիրտս, գիշերներս վերցնելով քո ձեռքում, կկարողանայիր դառնալ այդ բոլորից ամենահիշվողը, ամենագերիշխողն ու ամենացանկալին: Չգիտեմ՝ ինչո՞ւ էր այդպես, բայց վստահ եմ, որ որքան էլ որ այս օրվանից անցնեն օրեր, և հանկարծ մի օր, ինչ-որ մի բան հիշեցնի քո մասին, ես կլցվեմ թախիծով. չէ որ դու այդպես էլ չդարձար այն շարքի անդամ, որոնք ժամանակի ընթացքում գալիս են, իսկ այնուհետև մոռացվում, այլ դարձար իմ չիրականացված երազանքը, դարձար չգրավված ամրոց, որն ինձ նույնպես չստացվեց գրավվել, դարձար մի կրակ, որը այդպես էլ չջերմացրեց ինձ, դարձար մի ցանկալի պտուղ, որ ինձ արգելվեց քաղել. ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ …
Դու չդարձար իմը, և քո մեջ չընդունեցիր ինձ այնպես, ինչպես ես էի փափագում, չգիտեմ, թե պատճառը որն էր, որ թողեցիր ինձ մոտենալ քեզ, բայց չթողեցիր դառնալ քոնը, լսել քեզ, բայց չլսել ինձ, կարոտել քեզ, չհիշել ինձ, հեռանալ հեշտությամբ, թողնել հավիտյան: Գուցե եթե իմը լինեիր, ես այս տողերը էլ չգրեի … Միշտ գրվում են նրանց մասին, ովքեր թողնում հեռանում են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել