Ամենայն հավանականությամբ Մոսկվան կմիջամտի ուկրաինական դեպքերին ու ամենակոշտ, եթե կուզեք ամենադաժան ձևով: Նախ, որքան հասկանալի է Մոսկովյան պաշտոնական կամ կիսապաշտոնական մեկնաբանություններից ու կարծիքներից, Ռուսաստանն ունի հստակ դիրքորոշում, որը արտահայտվեց նախագահ Պուտինի արձագանքով, որը երկու բառով կարելի է հասկանալ այսպես` այն ինչ կատարվում է Կիևում ամենևին էլ կապ չունի երկրի արտաքին քաղաքական կուրսի վեկտորի ուղղության կամ դրա փոփոխության հետ: Այն ներքաղաքակական գործընթաց է: Ապա, Կիևում այս պահին իշխանությունը զավթել են ֆաշիստական համարվող ուժերը: Եվ վերջում, սլավոնական եղբայրները վտանգի մեջ են: Պարզ ասած առկա է և հիմնավորումը միջամտության համար, արտաքին աշխարհի առաջ, և մոտիվացիան: Մնում է միայն սպասել թե ինչ զարգացումներ կստանան դեպքերը. Մայդանում այս պահին իրենց մեկօրյա Ներոն զգացողները կկարողանան պահպանել բանականության ու սթափ մտածողության նշույլները, թե լիովին կկորցնեն սթափ դատողության ու մտածողության կարողությունն ու դրանով էլ կստորագրեն իրենց վախճանագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել