Խղճի ու կրոնի ազատության իրավունք. ի՞նչ է այն՝ մարդու հիմնարար իրավունքի ու ազատության տեսա՞կ, թե Արևմուտքի կրոնականացված ինտերվենցիա: Որտեղ է տեսության և իրական կյանքի սահմանը: Թեմայի առնչությամբ զրուցել ենք իրավաբան Գագիկ Գորգինյանի հետ:

1. Ժամանակ առ ժամանակ հասարակության մեջ ահազանգ է հնչեցվում Հայաստանում աղանդավորության բարձր տարածվածության վերաբերյալ: Մի կողմից ունենք հանրապետության կրոնական ոլորտը կարգավորող օրենք,  մյուս կողմից հնչեցվող ահազանգերը խոսում են նույն տարաբնույթ կրոնական կառույցների գործունեության մեջ առկա ոչ օրինական կողմերի մասին: Ինչո՞ւմն է բանը: Արդյոք ի՞նչ հակասություն կա այստեղ: Մի՞թե այդքան դժվար է մեր իրականության մեջ կարգավորել խղճի ազատության իրավունքը:

 

Այդ հարցին անդրադառնամ փոքր-ինչ մանրամասն: Այո, Հայաստանում, ցավոք, լայնորեն տարածված են տարաբնույթ աղանդներ, որոնց ճնշող մեծամասնության գործունեությունը հակասահմանադրական ու անօրինական է, հատկապես ամբողջատիրական բնույթի մի շարք աղանդների գործունեությունը՝ նույնիսկ հանցավոր: Այդ մասին պարբերաբար հաստատում են բնագավառն ուսումնասիրող մի շարք անկախ հասարակական կազմակերպություններ ուգործիչներ: Կրոնի ազատության իրավունքի իրացման քողի ներքո աղանդները խախտում են հենց նույն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, կատարում բազմաթիվ ու բազմաբնույթ իրավախախտումներ, ինչը կարող է հաստատել գրեթե յուրաքանչյուր ոք: Հարց է առաջանում՝ ո՞վ է պաշտպանելու աղանդավորությունից տուժածների ու խեղվածների իրավունքներն ու ազատությունները, ո՞վ է պաշտպանելու ոչ աղանդավորների իրավունքներն ու ազատությունները աղանդավորների ոտնձգություններից: Խնդիրն այն է, որ գլոբալիզացիայի և նեոգաղութատիրության այս ժամանակաշրջանում ժողովրդավարությունը «սեփականաշնորհած», ժողովրդավարությունից հոխորտացող, իրականում, սակայն, երկակի չափանիշներով առաջնորդվող Արևմուտքի ձեռքում մարդու իրավունքներն ու ազատությունները դարձել են յուրօրինակ զենք, միջոց համապատասխան պետության վրա թաթը դնելով՝ նրա ներքին գործերին միջամտելու համար: Այդպիսի իրավունքներից է նաև կրոնի ազատության իրավունքը, որի իբր պաշտպանության քողի ներքո արևմտյան մի շարք երկրներ ու միջազգային կազմակերպություններ իրականում վարում են աղանդաստեղծման քաղաքականություն: Այդ առումով աղանդավորությունը կամ դրա առանձին տեսակները կարելի է բնորոշել որպես Արևմուտքի հատուկ, հետախուզական ծառայությունների կրոնականացված ներկայությունը որևէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Մեր երկրում «դիվանագիտական այդ ներկայացուցչությունն» ապահովում և «վսեմ առաքելությունն» իրականացնում են օտար ուժերի կողմից ակտիվորեն ֆինանսավորվող, հովանավորվող հատկապես տոտալիտար (ամբողջատիրական) աղանդները: Այդ ուժերի միջանկյալ նպատակն, ըստ էության, ժողովրդին Մայր եկեղեցուց կտրելն է, վերջնական նպատակը՝ ժողովրդին աղանդավորական տարբեր խմբավորումների մասնատելով, այդ խմբավորումների ու հասարակության միջև ատելություն սերմանելով՝ անմիաբան հասարակության ստեղծումը, և պետության ներքին գործերին տարաբնույթ շարժառիթներով ու նպատակներով միջամտելն ապահովված է: Բոլոր աղանդների, հատկապես՝ տոտալիտար, գործունեության ընդհանուր մեթոդը ոչ միայն կամ ոչ այնքան կրոնական, որքան անթույլատրելի հոգեբանական, տեխնիկական կամ այլ միջոցներով մարդկանց մոլորեցնելն է՝ օգտագործելով հոգևոր-բարոյական արժեքների անկման, հասարակական հարաբերությունների նյութականացման,  անբարոյականացման, քրեականացման, համատարած կոռուպցիայի ու անարդարությունների իրադրությունը, դրանց պատճառով պետության, օրենքի ու այլ արժեքների նկատմամբ մարդկանց ունեցած բացասական, հիասթափական վերաբերմունքը, հասարակության մեծ մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը,  որոշ մասի կրոնական գիտակցության ցածր մակարդակը, մեջտեղ բերելով աղանդավորական՝ մտացածին ու պարականոն «սուրբ գրքերը», մերկապարանոց գաղափարախոսությունը՝ հաճախ դրանք զուգակցելով ճշմատիտ, կանոնիկ սուրբգրային որոշ դրույթներով, և, անշուշտ, զրպարտելով ու քարկոծելով մեր ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Ակնհայտ է, որ նման իրավիճակում հայտնված ու բանից անտեղյակ քաղաքացին երաշխավորված զոհ է աղանդների ծուղակն ընկնելու համար: Աղանդները, աստիճանաբար, բայց հաստատուն կերպով պառակտելով հասարակությունը, անմիջական-իրական սպառնալիք են մեր ազգային ու պետականանվտանգության համար: Այդ առումով կրոնի ոլորտում, հատկապես՝ աղանդավորության մասով, պետական քաղաքականությունն իսպառ բացակայում է, լավագույն դեպքում էապես անարդյունավետ է. գլխավոր պատճառն օրենքի՝ ըստ էության բացակայությունն է և համապատասխան պետական մարմինների իրավասության սահմանափակվածությունը: Հայաստանի Հանրապետությունում կրոնի ազատության իրավունքի և կրոնական կազմակերպությունների հետ կապվածհարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով ու իրավական այլ ակտերով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով: Սակայն, կցանկանայի կենտրոնանալ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի վրա. այդ օրենքը լի է բազմաբնույթ, բազմաթիվ իրավական բացերով ու հակասություններով, անգրագետ ուանորոշ ձևակերպումներով, ինչի  պատճառով էլ չեղածի հաշիվ է: Աղանդավորություն չարիքի դեմ պայքարի տարբեր եղանակներ կան, բայց նախ՝ անհրաժեշտ է կրոնի ազատության իրավունքի և կրոնական կազմակերպությունների մասին հիմնովին նոր օրենքի ընդունումը, քանզի հիմնախնդրի իրավական կողմը կարևորներից է: Դժվար ոչինչ չկա. քաղաքական կամք է պետք. ՀՀ Սահմանադրությունն ու  ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենսդրությունը միանշանակորեն տալիս են անհրաժեշտ, բավարար հիմք օրենքով անհրաժեշտ սահմանափակումներ մտցնելու համար: Ուստիև, ՀՀ Ազգային ժողովը կարող է ու պարտավոր է դրսևորել ինքնիշխան պետության քաղաքական կամք և ընդունել նոր օրենք: Գուցե, ոմանք հարցնեն. «իսկ Արևմո՞ւտքը»: Արևմուտքն, անշուշտ, կընդդիմանա նույնիսկ իդեալական օրենքի դեպքում, քանզի նրան ձեռնտուէ դրսից կառավարվող աղանդների քայքայիչ-պառակտիչ գործունեությունը (բաժանիր, որ տիրես...), Արևմուտքն, իհարկե, կմտահոգվի իրավունքների ու ազատությունների սահմանափակումներով՝ «մոռանալով» իր երկակի չափանիշները, «մոռանալով», օրինակ, ճանաչել և դատապարտել մարդկության դեմ իրագործված ևուղղված միջազգային ծանրագույն հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը(The Armenian Genocide), որով խախտվել ու խախտվում են մի ամբողջ ազգի՝ գրված ու չգրված բոլոր իրավունքներն ու ազատությունները: Զարմանալ կարելի է՝ նման հանգամանքներում ինչպե՞ս կարող է ինքնիշխան պետությունն անսալ Արևմուտքի հորդորներին: Կարծում եմ՝ Արևմուտքի քննադատությանն արժանանալու մերկապարանոց «փաստարկը» ազգի և ազգայինի մասին իրականում չմտածող, պետական ինքնիշխանությունն արժեզրկող, թուլակամ ու կոռումպացված չինովնիկի խուսափողական պատասխան է. ո՛չ ավելին:

2. Եթե ավելի տեսական դատողություններից սկսենք, ի՞նչ է  խղճի և կրոնի  ազատության իրավունքն առհասարակ: Որտեղի՞ց  է  այն սկսվում և որտե՞ղ է ավարտվում: Որտե՞ղ է իրավական այս կսզբունքի մեջ ազատության սահմանը և որտեղ է սկսվում պարտականության ոլորտը:

Ես ժամանակին մանրամասն անդրադարձել եմ այս թեմային, հիմա փորձեմ հակիրճմեկնաբանել: Ընդհանրապես, «խղճի և կրոնի ազատության իրավունք» ասելով՝նկատի է առնվում մարդու իրավունքը՝ դավանելու կամ չդավանելու ցանկացած կրոն: Կարծում եմ՝ իրավաբանորեն ճիշտ է կիրառել առավել կոնկրետհասկացություն: Ես առաջարկում եմ հետևյալը. «կրոնի ազատության իրավունք», այսինքն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ցանկությամբ, ընտրությամբ և նախաձեռնությամբ դավանելու, չդավանելու կամ փոխելու ցանկացած կրոն կամ հոգևոր համոզմունք և դրանք օրենքով չարգելված կամ չսահմանափակված դեպքերում և կարգով ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ ազատորեն արտահայտելու, քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով»: Յուրաքանչյուր ոք, անշուշտ, ունի կրոնի ազատության իրավունք, որի իրացումը, սակայն, պետք է հիմնված լինի օրենքի, մարդու սթափ գիտակցության ու ազատ կամքի, այլ ոչ թե, ասենք, աղանդավորների խաբեբայության կամ հանցավոր այլ գործունեության վրա: Ինչ վերաբերում է ազատության սահմաններին. ընդհանրապես, բոլոր իրավունքներիդեպքում կա համընդհանուր սկզբունք, ըստ որի՝ մարդն ազատ է կատարելու այն ևայնպես, ինչը չի հակասում օրենքին ու չի խախտում այլոց՝ երրորդ անձանց իրավունքները: Հետևաբար, կրոնի դեպքում նույնպես չկա բացարձակ ազատություն. ազատությունը սահմանափակվում է այլոց իրավունքները չխախտելու հանգամանքով պայմանավորված:

3. Ինչպես են ընդունվում Հայաստանում այն օրենքները, որոնք վերաբերում ենհամընդհանուր ազատությունների ու իրավունքների ոլորտին, ասենք օրինակ, կյանքիիրավունքին, սեփականության իրավունքին, նույն խղճի ազատության իրավունքին, ազատ խոսքի ու բազմակարծության, ազատ արհատայտվելու իրավունքին: Որն է գործընթացային շղթայի պատկերը: Միայն Հայաստանու՞մ է շղթան բացվում ու փակվում, թե նաև ներգրավված են միջազգային կառույցները:

 
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միջազգայինու տարածաշրջանային մի շարք կազմակերպություններին, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հատկապես մարդու հիմնարար իրավունքներիու ազատությունների ոլորտում, այո, կա համագործակցություն, օրինակ, եվրոպականհամապատասխան կառույցների հետ:

4. Արդյոք արևմտյան փորձագետները մեր օրենքների հետ կապված համապատասխանության իրենց հետազոտություններում ու վերլուծություններում հաշվի առնու՞մ  են տեղական ազգային-մշակութային բաղադրիչն ուառանձնահատկությունները, թե՞  ամեն բան չափվում է այսպես ասած գծված մատրիքսի շրջանակում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել