Քաղաքացիական պատերազմ չի Ուկրաինայում, ժողովուրդ ջան: Քաղաքացիականը էն ա, երբ ժողովրդի մի մասը զենքով դուրս է գալիս ժողովրդի մյուս մասի դեմ, ազգը 2 մասի է բաժանվում: Ուկրաինայում կա Ռուսաստանից բերված զորք ու մարդասպաններ, որոնք կրակում են ցուցարարների վրա` սպանելու նպատակով: Եվ կան տեղական կագեպեականներ ու պաշտոնյաներ, որոնք կատարում են Պուտինի հրամանները` փորձելով տեղական ուժերին հանել ժողովրդի դեմ: Եթե դրանց դեմ կռվելու համար ցուցարարներն էլ են զինվում (ոչ համարժեք չափով, բնականաբար) ու պաշտպանվում, ցուցարարներն էլ են սպանում, դա չի նշանակում` քաղաքացիական պատերազմ: 

Իսկ որ արևելյան ոչ բոլոր շրջաններում են միանում Մայդանին, էդ էլ դեռ չի նշանակում, թե քաղաքացիական պատերազմ ա, կամ որ այդ շրջանների բնակիչները պատրաստ են զենքով դուրս գալ արևմտյան հատվածի բնակչության դեմ: Սա դասական ազգային-ազատագրական շարժում է, Ռուսաստանից անկախանալու շարժում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել