Մտավախություններս ցավոք ու վերջնականապես իրականացան: Ողբերգականորեն իրականացան: Մայդանում տեղի է ունենում այն, ինչը պետք չէր դա գործնականում անողների: Ձեռնտու է ԱՄՆ-ին, Եվրոպային, Ռուսաստանին, այսինքն, «տմարդի» գերհզորներին, բայց ոչ հաստատ անկախություն, բարեկեցություն տենչացող քաղաքացի-ուկրաինացուն, թեկուզ մինչև կոկորդը կոռուպցիայի մեջ թաղված ուկրաինացի չինովնիկին: Ու վերջին երկուսն իրար են սպանում հիմա, հազարավոր օբյեկտիվների առաջ, այսինքն` օնլայն: 
Ողբերգություն է:
Մտածելու, շաաաատ երկար մտածելու առիթ է: 
Մայդանն անձամբ իմ մեջ շատ բան փոխեց ու փոխում է: 
Հայը պետք է հասկանա, ճանաչի ու գնահատի իր ունեցածը, ու միայն իր վերմակի գյորա ոտքը մեկնի: Հիմա մտածում եմ, որ մեր երկրում առկա վատթար վիճակը շտկելու համար գուցե պետք է աշխարհի տրամաբանությունից դուրս մարտավարություն ընտրել: Եթե ունենք, մեկ լավ նախարար, պետք է բոլորով գովենք ու բարձրացնենք նրան, իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ. աշխարհին ինադու: Եթե ունենք թեկուզ մեկ օրենք հարգող ոստիկան` պետք է բոլորով խրախուսենք: Եթե ունենք արդարադատ դատավոր, պետք է ազգային արժեքի պես պահենք, գնահատենք ու բոլորով նպաստենք, որ այդ լավ տեսակը կրկնապատկվի: 
Այսքանն այս առավոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել