Պարզվում է մենակ մեզ մոտ չէ, Հնդկաստանում էլ Ջավահարլալ Ներուին խորհրդարանականներից մեկը ժամանակին հարց է տվել. «Ինչո՞վ է պայմանավորված, որ հնդիկները գրեթե բոլոր դեպքերում դրսում հաջողում են, սակայն նույնը չեն կարողանում սեփական հայրենիքում...» պատասխանը չգիտեմ, կամ էլ Ներուն էլ չի պատասխանել: 
Մի բանում էլ ավելի վստահություն եմ ձեռք բերում, որ ազգային մտածողությունը թույլ չի տալիս ունենալ խելքը գլխին ղեկավար՝ հայ ղեկավար ու ճիշտ Հայազգի ղեկավարը նոնսենս ա, ու մեզ, երևի թե, հարկավոր է ունենալ կամ օտարության մեջ մեծացած ղեկավար «հայ» կամ էլ օտարազգի: Համենայն դեպս, պատմությունը ցույց ա տվել, որ ծագումով պարսիկ ու պարթև արքայական տոհմերն ու հարստությունը, երբեք առանձնապես չեն ուրացել մեզ: Եթե չասենք, որ հլը մի հատ էլ քրիստոնեություն ընդունել ու դուրս եկել սեփական ազգի ու ազգային պատկերացումների դեպ: Սենց մի բան ու բարի լույս ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել