Ինչ կարելիա ասել Արսենալ - Բավարիա խաղի մասին: Կարծում եմ՝ շատ բան չկա ասելու էս խաղի մասին: Ինչպես և սպասելի էր, Մյունխենցիները օրինաչափորեն հաղթեցին իրենց մրցակցին: Ճիշտ է, շատերը կասեն, որ եթե Օզիլը խփեր 11 մետրանոցը, Շեսնին չհեռացվեր կամ էլ Արսենալը անբախտ կնոջ ճակատագիր չունենար, ապա ամեն ինչ այլ կերպ կարող էր դասավորվել: Իսկ ես կասեմ, որ ինչ էլ ուզումա լիներ, միևնույնն ա, այսօրվա Բավարիան շատ ուժեղ ա Արսենալի համար և ոչ մի ձև մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչի հաշվին կարող էր Արսենալը հաղթեր նման Բավարիային: Համոզված եմ, որ Բավարիան այսօր չխաղաց իր հնարավորությունների առավելագունի չափով: Այդուհանդերձ, երկու անպատասխան գնդակ և 1/4 եզրափակչի ուղեգիրը, գրեթե մյունխենցիների գրպանում է: Այս խաղը կարծես դեժավյու լիներ: Ինչպես մեկ տարի առաջվա հանդիպման, այնպես էլ այսօրվա խաղի հերոսը դարձավ Տոնի Կրոսը: Ու կրկին հանդիպման հաշիվը բացեց Կրոսը և կրկին նմանատիպ հարվածով: Կարճ ասած դեժավյու: Ուզում եմ հավատալ, որ ընթացիկ մրցաշրջանում ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում: Հաճելի է կրկին վերապրել այն հիանալի պահերը, որոնք վերապրեցինք նախորդ մրցաշրջանի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել