Հոգուս մեղք չեմ անում, բայց չասել չեմ կարող...
Մենք տագնապում ենք, հուզվում ուկրաինացիների համար, կիսում նրանց ցավը, աղոթում, որ արյունահեղություններ չլինեն...
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որպես վարձկաններ, ազերիների կողմից կռվում էին ուկրաինացիներ, ռմբահարում ղարաբաղյան բնակավայրերը...
Ուկրաինան մինչև վերջերս զենք էր վաճառում Ադրբեջանին, աջակցում, մինչև հիմա ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում ուկրաինացի պատգամավորները ակտիվ մասնակցություն են ունենում հակահայ որոշումների ընդունմանը, Ուկրաինան պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...
Իսկ մենք հուզվում ենք Կիևում տեղի ունեցող ողբերգության համար...

Անկեղծ ասած, ես ավելի շատ մտածում եմ Օլեքսանդր Բոժկոյի, իմ մյուս ընկերների մասին...
Թող Աստված մեր սրտով մեզ տա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել