Անընդունելի է փոքրամասնության կարծիքը հիմք ընդունելն ու նրանց արարքը արդարացնելը: Ուկրաինան Եվրոպայի խոշորագույն երկիրն է իր տարածքով, կարծո՞ւմ եք՝ այն կառավարելը խաղ ու պար է: Ինչքան բնակչություն ո՞ւնի այդ երկիրը, ու դրա քանի՞ տոկոսն է դժգոհ ղեկավարության, այսպես ասած, ռուսամետ քաղաքականությունից, ի՞նչ եք կարծում` Յանուկովիչը պիտի թողնի՞, որ մի բուռ բողոքավորներ ավերեն երկիրը, ու իրեն պաշտոնանկ անեն: Բա ինքը նախագահ ա ընտրվել մարդկանց քվեներով, չպիտի՞ տեր կանգնի իր ձայներին, որտե՞ղ եք տեսել բավարարված լինի միաժամանակ 40 միլիոն մարդ: Յանուկովիչը ընտրվել է` ժողովրդին առաջարկելով պետական քաղաքականության իր տեսլականը, խի՞ մեկը կար, որ չէր տեսնում նրա ռուսամետ լինելը: ՈՒկրաինացիների մեծամասնությունը ընտրեց իրեն, իսկ իր քաղաքականությունը չընդունող քաղաքացիները պիտի իրենց կամքը հայտնեն հաջորդ ընտրություններում: Ցանկացած վայրում մարդիկ կարան զինվեն ու ավիրեն աջ ձախ` պահանջելով իրենց ցանկությունների կատարումը: !!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել