Ողբերգությունից հետո ենք միայն քննադատում երկրում տիրող իրավիճակը: Այնինչ համոզված եմ, որ եթե նույն թիկնապահները նույն բժիշկներին կամ մի այլ մարդկանց ծեծեին օրը ցերեկով` Երևանի ամենաբանուկ փողոցներում, ոչ ոք չէր մոտենա: Համոզված եմ, որ մի խումբ մարդիկ անտարբեր կանցնեին, մի քանիսը թամաշա կանեին, ոստիկանները կվախենային մոտնեալ: Արդյունքում` էլի ծեծլով մարդ կսպանեին: Ու այսօր երևույթը դատապարտողները մեկ մարդու նման չէին հավաքվի ու չէին հարձակվի անմեղ մարդկանց ծեծող թիկնապահի վրա: Անտարբեր կանցնեին ու կգնային` մտածելով, որ չարժե անցավ գլուխը ցավի տակ դնել: Երբ որ կփոխվենք, պատրաստ կլինենք փողոցում պաշտպանել միմյանց, կիսել միմյանց հոգսն ու ցավը, այն ժամանակ էլ իրավունք կունենանք դժհգոհելու օլիգարխից ու երկրում ստեղծված իրավիճակից: Իսկ հիմա վայելեք այն, ինչին արժանի եք, ինչը ծնվեց ձեր անտարբերության արդյունքում: Մի մոռացեք` ով ինչ ցանի, այն կհնձի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել