Օրվա որ ժամին էլ միացնես հեռուստացույցդ, ու դժբախտաբար, եթե աչքի անցկացնես հայկական հեռուստաալիքները, օրդ հարամված կարող ես համարել: Որ ալիքն էլ որ դա լինի՝ պետբյուջեի առնետ դարձած Հանրային հեռուստաընկերությունը, թե մասնավոր հեռուստաընկերությունները. բոլորն էլ անխտիր հոգնեցնող են ու, մեծամասամբ, անգրագետ: Ամենազզվելի ու արդեն հունից հանող սխալների թվում են` հյուրընկալել (երբ դու ես ընդունում հյուր) ու հյուրընկալվել (երբ դու ես գնում հյուր), հրավեր և հրավերք (խնջույք) բառերի շփոթը, երաժշտական նախագծում մի քանի դատարկ աստղերի անգրագետ բառապաշարը` «երաշտական» (երաժշտական), «թմեր» (թիմեր), պտտվեցի` շփոթում են շրջվել բառի հետ (կիսագրագետներ, պտտվում են առանցքի շուրջ), «խոսքը գնում է» (ռուսաբանություն. խոսքը ոչ մի տեղ չի կարող գնալ), մինչ մի հեռուստաալիքով «խոսքը գնում է», մյուսով թաքնվել բառը` «թագնվել» անգրագետ տարբերակով վազում է «վազող տողով»  էնքան շատ են՝ էլ չգիտես`որը գրես, որը թողնես: Վերջինը, սակայն, չի կաշկանդում բուտաֆոր հաղորդավարներին` իրենց գրագետ ցուցանելու. կարևորը լավ վարսահարդարումն ու դիմահարդարումն է ու լավ հաղորդավարի պիտակը, որը պատահմամբ են վաստակել, քանի որ այս երկրում անվաստակ վաստակն է գնահատվում:  
Հ.Գ.Սա միայն ուղղախոսական կողմը, իսկ դեգրադացնող կողմի մասին հաջորդիվ: Բարի օր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել