ԲՀԿ 7-րդ համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 15-ին, Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո ակնհայտ դարձավ կոնսոլիդացմանն ուղղված դրական փոփոխությունները։
Հատկանշական է այն փաստը, որ ԲՀԿ առաջնորդի խոսքերով, ԲՀԿ-ն պետք է դառնա ժողովրդի խոսափող. հիրավի, սա արժանապատիվ կեցվացքի ճանապարհ է, որն հարիր է Ժողովրդավարական պետության իրական, ժողովրդի խնդիրներով մտահոգ կուսակցությանը։ Նոր մշակված «մարտավարության»համաձայն, որը ենթադրում է ժողովրդի հետ ավելի անկեղծ ու անաչառ շփում (պատգամավորները, քաղխորհրդի անդամները և ավագանու անդամները, պարտավորվում են հետայսու շրջել համայնքներով, շրջաններով և ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնել խորհրդարանում) խորհրդարանում, շնորհիվ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության, քանզի ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ ԲՀԿ-ն բաց է համագործակցության համար, կընդունվեն օրինագծեր, որոնք կբխեն հասարակության շահերից։ 
Երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար պետք է մի քաղաքական ուժ, որը կլինի վստահելի, սկզբունքային և համախմբող, իսկ ԲՀԿ համագումարի հիմնական նպատակն էր իր սկզբունքները և նպատակները ներկայացնել և կյանքի կոչել այնպես, որպեսզի իրավամբ ստանձնի վերը նշված քաղաքական ուժի գործառույթը։ 
Ինչ խոսք, ԲՀԿ-ն վայելում է ժողովրդի սերը, վստահությունը, հարգանքը և, հաշվի առնելով այն փաստը, որ կուսակցության գործելաոճում տեղի են ունեցել ծանրակշիռ փոփոխություններ, որոնք բխում են ժողովրդի շահերից, կարելի է ենթադրել, որ ապագայում, շնորհիվ այս կուսակցության, տեղի կունենան երկրի կառավարման արմատական փոփոխություններ, որը ևս կբխի ժողովրդի շահերից, իսկ ներկայիս իրավիճակը գնահատելով, գալիս ենք այն եզրահանգման, որ դա Հայաստանին շատ է պետք՝ թոթափելու համար այն կառավարման համակարգը, որը ծառացել է հասարակության ուսերին` շնորհիվ ներկայիս իշխանությունների։
Պետք են արմատական փոփոխություններ, որը և կիրականացվի ԲՀԿ-ի աջակցության շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել