«Միացյալ Ադրբեջան» եզրույթն Ադրբեջանում ընդգրկված է ոչ միայն կրթական, այլեւ մի շարք քաղաքական կուսակցությունների ծրագրերում։ Չնայած «ամբողջական հայրենիքի» սահմանները վերջնականապես ճշտված չեն, սակայն «Միացյալ Ադրբեջան» ասելով մեր հարեւանները հասկանում են ներկայիս Ադրբեջանը գումարած՝

ա/ Արցախի Հանրապետությունը
բ/ Հայաստանի Հանրապետությունը, որը մեր հարեւանների հիվանդ երեւակայությամբ համարվում է որպես Արևմտյան Ադրբեջան 
գ/ Հարավային Ադրբեջանը, որն ընդգրկում է Իրանի Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Զանջան և Արդաբիլ ոստանները /նահանգներ/
դ/ Ջավախքը, Բորչալին - ընդգրկում է Վրաստանի հարավը
ե/ Դերբենտը - Դերբենտի մարզ, Դաղստան, Ռուսաստան
զ/ Սուրմալուի մարզը /Թուրքիա/: Ադրբեջանում շատերը կարծում են, որ «պատմական հայրենիքի» անբաժան մաս է հանդիսանում նաեւ Կարսի մարզը:

ՀԳ - Այսպիսով, մեր հարեւանները ոչ միայն խեղաթյուրում են պատմությունը, այլեւ տարածքային պահանջներ ունեն բոլոր հարեւանների նկատմամբ: Ի դեպ, ադրբեջանցիների թիվն Իրանում հասնում է շուրջ 25 միլիոնի, Թուրքիայում՝ 5-6 միլոնի, հարեւան Վրաստանում՝ ավելի քան 600 հազարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել