Էդուարդ Շարմազանովը երեկ կրկին փայլել է իր մտավոր ունակություններով` մասնավորապես նշելով, որ ԲՀԿ-ն ժամանակին կողմ է քվեարկել Կենսաթոշակային կուտակային ֆոնդին և «պետք է տեր կանգնի իր խոսքին»: Այս թեմային կրկին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե այն այսքան չարչրկված չլիներ: 
Հատուկ այն անձանց համար, որոնք կրկին ու կրկին անդրադառնում են այս թեմային, նշենք, որ, ԱՅՈ, ԲՀԿ-ն կողմ է քվեարկել Կենսաթոշակային կուտակային ֆոնդին, բայց առանց դրա ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչի, և այս մասին բազմիցս խոսացել են ինչպես ԲՀԿ խոսնակը, այնպես էլ բազմաթիվ պատգամավորներ և բազմիցս անգամ:
Ուստի, այսքանից հետո կրկին Շարմազանովի կողմից այս թեմային անդրադառնալը և շահարկելը խոսում է այն մասին, որ Շարմազանովը կամ չի ուզում հիշել այն, ինչը իրեն ձեռնտու չէ, կամ պարզապես հատուկ նրա համար նույն բանը պետք է կրկնել մի քանի անգամ, որպեսզի այս փաստը նրան հասանելի դառնա: 
Այդ իսկ պատճառով էլ կարիք է առաջանում հատուկ Շարմազանովի համար, հերթական անգամ կրկնել այն, ինչը բազմիցս ասվել է: Եթե այսքանից հետո ՀՀԿ խոսնակը կրկին անգամ անդրադառնա այս թեմային, և իրեն ցանկալի ձևով ներկայացնի այս թեման, ապա լուրջ հիմքեր կառաջանան կասկածելու, որ Շարմազանովը դա կա’մ հատուկ է անում` փորձելով խեղաթյուրել իրականությունը, կա՛մ էլ մտավոր ունակությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել