ՀՀ ոստիկանապետը բառացիորեն մի քանի օր առաջ հայտարարեց, որ առաջ էին ծեծում, հիմա չեն ծեծում (երևի պետք էր հասկանալ, ոչ թե ծեծում, այլ ինչպես իրենց լեքսիկոնում է ընդունված, «մորթում»)․․ Հիմա Երևանի Կենտրոն բաժնի պետը հերքեց ՀՀ ոստիկանապետի խոսքերը՝ ոչ, հիմա էլ են ծեծում․․․․ 
Պարզապես, ավելի լավ է հրապարակավ ասել այն ինչ կա, թե չէ միշտ անհարմար իրավիճակներում եք հայտնվում․․․բայց այսքանով հանդերձ․․․ Անիին (և ոչ միայն Անիին, այլև որևէ մեկին) պետք է ոչ թե ձեռքով, այլ մատով չկպնեիք․․․ դա չի կարող ներվել․․․և ծառայողական քննությամբ չի ստացվի քնեցնել, լիցքաթափել լարվածությունը, որը ստեղծեցիք․․․այդ պետ կոչեցյալը չպետք է լինի նույնիսկ Ձեր համակարգում․․․ ինչքան շուտ, այնքան լավ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել