Շարունակում եմ «Խոսում և ցուցադրում է Երևանը» շարքի «Պտտվիր, պտտվիր կարուսել...»-ը: 
***
Մաս 9
Հակոբ Մեղապարտը մեղադրող կիսահայացք է նետել իր ահյակ կողմում ընթացող բետոնակառուցաշինապատմանը: 
Իսկ սա էլ երևի թե հենց ցինիզմն է որ կա. ոչնչացնել կանաչ տարածքը, հատել ծառերը և այդ ամենն անել ծառեր ու անտառներ պատկերող պաստառներով պարփակված: 
Իմ սիրելի լրագրողուհի Նարինե Կիրակոսյանը երկար պայքարեց, որ կրծողները չուտեն այս փոքր կանաչ կղզյակը: Հիմա այդ սկզբունքային լրագրուհին այդ շենքում չի աշխատում: Իսկ մնացածին, երևի թե, այլևս հետաքրքիր չէ: Կամ հոգնեցին: Իսկ կրծողները հաղթեցին ու... ծառակերների խրախճանքն է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել