Radiovan.fm-ը գրում է.

Լարս ֆոն Թրիերի ֆիլմի ցուցադրումը մեծ աղմուկ է բարձրացրել մեր բարոյական, կրոնական, ազգային արժեքներով դաստիարակված և քրիստոնեական արժեքներով ապրող հայ հասարակության մոտ: Անվանումից և բարձացրած աղմուկից հասկանում ես, որ ֆիլմը սեքսի մասին է: )))

Այո, սիրելի հայրենակիցներ, եթե այդ ֆիլմը ցուցադրվի կինոթատրոնում, մեր երիտասարդությունը հանկարծ կհասկանա, որ սեռական օրգանները միայն չիշիկ անելու համար չեն: Դեռ ավելին. այդ կեղտոտ երևույթի տարբեր դրսևորումներ կան, և հանկարծ նրանց կուսական ուղեղներում ցանկություն կարող է առաջանալ, և նրանք կտրվեն խմբակային հեշտանքի հենց կինոդահլիճում: Իսկ եթե կատակը մի կողմ թողնենք, ապա ճիշտն ասած չեմ զարմանա, որովհետև Հայաստանը աշխարհում պոռնոկայքերից ամենաշատ օգտվող երկիրն է:

Այստեղից կարող ես ենթադրել, որ մեր սիրելի երիտասարդության զգալի մասը օնանիզմովա զբաղվում, և եթե հանկարծ, այսպես ասած, “վարիանտ” ունենա, կանցնի գործի: Հիշում եմ դեռ երիտասարդ էի, հանգստանում էի գյուղում, և տղամարդկանցից լսել էի, որ սպիտակ էգ էշի հետ կենակցելը շատ առողջարար է տղամարդու համար: Բազմիցս հանդիպել եմ աղջիկների, ովքեր նախնտրում են արտամուսնական սեքսի ոչ տրադիցիոն ձևեր, որ հետո կարվելու կարիք չլինի:

Գինեկոլոգ ընկերներ ունեմ, ովքեր հարստություն են դիզել կուսաթաղանթ կարելով: Ո՞ր մեկն ասեմ: Վերջապես կարո՞ղ եք ասել՝ ով է մեր անբարոյականության, երկերեսանիության, հակամարդկային կեցվացքի մեղավորը: Լարս Ֆոն Թրիե՞րը, թե՞ ծակ բարոյականությունը, որը միայն գործել է գոտկատեղից ներքև: Մենք մի հասարակություն ենք դառնում որի արժեքը միայն իր սեռական օրգաններն են:

Միայն այդ մարմնի գողտրիկ անկյունիկը պետք է անաղարտ պահել, իսկ ուղեղներում բացի, պեդոֆիլիայից, արվամոլությունից, ինցեստից, ու անասնամոլությունից ոչինչ չկա: Թեպետ արվամոլների համար ներեղություն, նրանք ավելի անկեղծ են, քան քյարթուները: Նրանք ավելի ազնիվ են իրենց դրսևորումներում: Նրանք գոնե ինչ ուզում, անում են, իսկ դուք միայն երազում եք:

Սերգեյ Դանիելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել