Երբ կարդում եմ ֆեյսբուկյան ազատ ու անկաշկանդ մտքերը, ուրախանում եմ, որ ազատ խոսքի հասկացությունը ներթափանցել է մարդկանց գիտակցության մեջ և այն կարող է դրական ներգործություն ունենալ հասարակարգի կառուցման ընթացքի վրա: Մարդիկ տիրապետում են ազատ խոսքին և դրանով բավարարում խոսելու և հասկացվելու իրենց բնական պահանջմունքը:
Խորհրդային իշխանության տարիներին ազատ խոսքը չկար, սակայն կար աշխատանք, որին հոգեպես տրվում էր մարդը և բավարարում էր իր սոցիալ հոգեբանական պահանջմունքները: 
Երկու դեպքում էլ կարծես ամեն բան լավ է, երբ մեկը գործով, մյուսը խոսքով իրեն բավարարված է զգում: Սակայն կա մի ծայրահեղություն և դա այն է, որ բանական մարդը պիտի խոսի և միաժամանակ գործի, որպեսզի ավելի լավ հասկանա, թե ինչ է նա ուզում և ավելի լավ հասկանա իր անելիքը: Հակառակ դեպքում ստացվում է, որ խոսում ենք խոսելու համար և անում ենք այն, ինչ չպիտի անենք, իսկ կարևոր նպատակները մնում են անտեսանելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել