Ես չէի կարողանում բացել դռները

Վախկոտ մարդկանց համար արդեն սովորություն է դարձել յուրաքանչյուր վախի դիմակայել սեփական իմունիտետով, որ բաց չի թողնում ոչ մի վախ, տանում է, կրում իր վրա վախկոտության յուրաքանչյուր նշույլ, քայքայում է քեզ էլ, իրեն էլ, իր իմունիտետն էլ, քոնն էլ ...
Դու էլ ես սկսում քայքայվել, ուղեղիդ յուրաքանչյուր մասնիկը սկսում է մտածել միմիայն այդ վախկոտության մասին: Կմախքդ իր գոյությունը քարշ է տանում՝ վախկոտ մաշկով ու ենթամաշկով, զգացումներով ու անտարբերությամբ:
Վախկոտ մարդու ամենամեծ վախը նոր վախից չվախենալն է, վախենալուց չվախենալն ու չվախենալուց վախենալը:
Ես էլ էի ինձ դասում վախկոտների շարքին:
Ձմեռ. 07:20. նույնիսկ շունն է վախենում իրեն քարշ տալ փողոցներով. սառույցի յուրաքանչյուր կտոր, որ երեկվանից  հալվում ու նորից սառում է, ցանկանում է իր վրա զգալ քո ոտքերի ցավը: Ողջ գիշեր «խեղճը» ծրագիր է մշակում, թե ինչպես ոտքերիդ կապտուկներ առաջացնի, ինչպես ամեն քայլը դնելիս մտածես անցյալիդ բոլոր լավ կետերի մասին ու աչքերիդ առաջ  հայտնի այն ամենացանկալի սպիտակ լույսը, որ տեսնում ես գրեթե բոլոր ֆիլմերում:
-Իսկ դո՞ւ:
-Ե՞ս, ե՛ս, ե՜ս ... հմմմ ....
Ես՝ ոչինչ ...
ես վախենում եմ  (ժպտաց՝ երևի անկարողությունից)...
-Ինչի՞ց:
-Մտքերիցս ու ինձնից, կյանքիցս ու ... երևի ... ոչնչից ...
-Ոչնչից չեն վախենում, - քմծիծաղով ասաց:
-Ոչինչ ու ամեն ինչ: Վախենում եմ այդ սառույցներից, որ դեռևս չեն տարել իրենց գիրկը: Վախենում եմ օդից ու իր վախկոտության սինդրոմով տառապող շնից, բոլորից ու ոչ ոքից, ինձնից ու կյանքից  )))
-Ոչնչից ու ոչ ոքից հարկավոր չէ վախենալ: ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ:
-Փոքր էի: Անտանելի ցրտերին գնում էի նկարչության: Միշտ նույնն էի նկարում, բայց ուսուցիչս չէր բարկանում. սովոր էր (երևի լավ էր ստացվում նկարելը):
- Ծիծաղելի կլինի, եթե չհարցնեմ՝ ինչ էիր նկարում:
-Ես էլ կզարմանայի, եթե բոլոր աննպատակ հարցերիդ չավելանար ևս մեկը, միևնույնն է, պիտի ասեի )))
Դռներ էին, փակ դռներ ...
-Երևի դու էլ ես ինձ վրա ծիծաղում, նման բանն ուղղակի անհետաքրքիր է ... Նկարել նույնը ու նույնը, այն էլ դո՜ւռ, օօօօհ՜՜՜ այն էլ փա՜կ ..
անիմաստ ))
-Մի օր ուսուցիչս էլ չդիմացավ իմ  «ամենատարբեր» նկարների տարափին և հարցրեց նույնը, ինչ դու:
-Ա՜հ, հասա՜նք և ի՞նչ, ո՞րն էր «ամենախելացի» ու «ամենատարբեր» պատասխանդ:
-Ես վախենում էի, վախենում էի բացել յուրաքանչյուր անծանոթ դուռ, որ կհանդիպեր ինձ, կլիներ այն արվեստանոցի դուռը  թե շենքի, դպրոցի թե երթուղայինի ...
Ես վախենում էի, որ ամեն անգամ ձեռքս այնտեղ տանելով՝ այդ դուռը փակ կլինի: Փակ կլինեն բոլոր այն ճանապարհները, որ ինձ հետաքրքիր էին: Ես վախենում էի իմ վախից, իմ  ուժից, որ մի օր կոչնչանար ու էլ ոչ մի դուռ չէր բացվի:
Ես չէի կարողանում բացել դռները:
-Իսկ հիմա՞ ... (հառաչեց ինձնից ու իմ վախից անհետաքրքրացած)
Հիմա՞ էլ ես նույնը նկարում:
-Այն ժամանակ էլ, հիմա էլ ... Վախը մնում է վախ ու ինչքան էլ փորձես ազատվել, այն արդեն իր փակ ու կողպված նույն  դռնից քո գլխում էլ է ստեղծել ու կորցրել բանալին ...
Եվ կյանքում հաղթում են միմիայն նրանք, ովքեր կարողանում են ոչ թե գտնել այդ  ժանգոտված բանալին, այլ ստեղծել նորը՝ այն փայլուն ու ոսկեգույն բանալին, որ քեզ փրկում է քեզնից, քո ի՛սկ վախից, այն անիմաստ վախերից, որ քայքայում են քեզնից՝ ՈՉՆՉԻՑ: )

Ես կարողանում եմ բացել դռները:
Ես կկարողանամ բացել դռները ...
Իսկ բանալին կգտնվի կամ ...... обойдёмся и без этого!!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել