Ռուսի չվանին ցախ դնելու չի, ի՞նչ է դժվար է դա վերջնականապես հասկանալը:
Էլ ի՞նչ է պետք հասկանալու համար, որ Պուտինն առաջվա` ձեր իմացած Պուտինը չէ: Որ էդ մարդուն վերջականապես «տարել է» աշխարհակալ նկրտումները: Իրենք՝ ռուսները, ասացվածք ունեն, հիշո՞ւմ եք-лес рубят щепки летят.
Մենք իր աչքին «շեպկա» էլ չենք:
Իմ մարտական ընկերն արդեն 17 տարի է ստեղ Մոսկվայում է՝ կնոջ հետ: Երկուսն էլ քաղաքացի են: Մի քանի օր առաջ որդուն ուղարկեց Երևան, խորը ապրումների մեջ, որովհետև 5 տարի է՝ չկարողացավ որդու քաղաքացիության հարցը լուծել: Խայտառակ խիստ օրենքներ է ընդունում, հատկապես հայերի ու մյուս «սևականների» նկատմամբ: Բա հայ ենք, հո՞ թաթար չենք, որ լավ աչքով նայի: Մաքսային միություն, ֆլան-ֆստանը հասկացանք, դա լինելու է, որովհետև տարբերակ չունենք, որ չլինի: Ասեմ, Հայաստանի համար, գլոբալ առումով, հատկապես` անվտանգության տեսանկյունից, լավ է լինելու, բայց դա դեռ չի նշանակում, թե հայի համար Ռուսաստանում լավ է լինելու: 
Հիմա մի նոր օրենք էլ կա այստեղ` Մոսկվայում: Ես չեմ կարող ոչ լեգալ եկած իմ հայրենակցին ինձ մոտ աշխատանքի վերցնել, տուգանելու ու բիզնեսս փակելու են անմիջապես: Իսկ այդպես միշտ արել ենք ու էլի ենք անելու՝ անկախ իրենց օրենքից, բայց ռիսկերի մեջ: 
Թաքնված, կեղտոտ ու վտանգավոր շարժառիթներ եմ նկատում հայի նկատմամբ ռուսի այսօրվա բռնած դիրքի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել