Պարտադիր կենսաթոշակային բարեփոխումները կարելի է անել միայն այն երկրում, որտեղ
1. Հանրությունն ունի վստահություն գործող պետական ինստիտուտների նկատմամբ, համոզմունք, որ ապրելու, աշխատելու և թոշակ ստանալու է իր երկրում, ինքն է ձևավորել այն իշխանությունը, որն առաջարկել է այդ բարեփոխումը, ոչ թե մի երկրում, որտեղ պետության փլուզման վտանգն առավել քան առարկայական է, բոլորը մտածում են արտագաղթելու մասին, իշխանավորներին էլ վերաբերվում են որպես գող-ավազակների ու թալանչիների՝ ինչպես մեր մոտ է
2. Մարդիկ ստանում են բավականաչափ բարձր աշխատավարձ և 5-10 տոկոս պահումը չի կարող կենսական ազդեցություն ունենալ նրանց համար, ոչ թե այնքան, որ նույնիսկ չի բավականացնում վճարել թանկացած կոմունալ վճարումները՝ ինչպես մեր մոտ է
Եվ կարելի է իրականացնել միայն այս ՊԱՐՏԱԴԻՐ պայմանները իրագործելով
1. Պահումները պետք է կատարել ոչ թե ամբողջ կյանքի ընթացքում, այլ միայն 10-15 տարի, ընդ որում աշխատողն ինքը պետք է ընտրի այն տարիները, երբ պետք է պահումներ կատարել. սովորաբար դա լինում է վերջին 10-15 տարին
2. Գումարները չեն կարող դուրս բերվել Հայաստանից, դրանք պետք է օգտագործվեն Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով, մասնավորապես այդ գումարներով կարող է ստեղծվել պետական հիպոթեքային հիմնադրամ, որից շատ էժան տոկոսներով վարկեր կտրվեն բնակարաններ ձեռք բերելու նպատակով
Այս ամենը կարող է լինել, իհարկե, միայն Հայաստանում օրինակարգ իշխանություն վերականգնումից հետո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել