Իսկ տեղյակ եք արդյո՞ք, որ արդեն մեր երկրի աղբն էլ են վաճառել օտարերկրացիներին: 
Այո, այո, հենց աղբը: Ում ա պետք էտ աղբը... Պարզվում ա՝ լիքը խելացի մարդկանց, ովքեր աղբը տարհանելու գործը առել են, շուտով իրենք իրենց գները կդնեն, ու մենք հերիք չի աղբը տարհանելու համար կվճարենք իրենց, իրենք էլ իրենց հերթին սիրուն, հավեսով այդ աղբը կհավաքեն-կտանեն, կվերամշակեն ու եսիմ էլ ինչ կանեն ու մի հատ էլ դրանից փող կառնեն: Ով աղբ թափի ու հավաքի, իսկ ով էլ գումարներ վաստակի: 
Որ իմանայի դրանից աղբահանության ոլորտում աշխատող մեր քաղաքացիների աշխատավարձը կբարձրանա, գոնե մի տեղ կասեի հա, թող ծախեն, գոնե էտ մարդկանց վիճակը մի քիչ կլավանա, բայց դրան էլ եմ խիստ կասկածում: 
Ստացվում ա, որ մեր աղբը վաճառելով Շվեդներին ու էլի եսիմ ում, շուտով չզարմանաք, որ աղբահանության համար մեկ անձին բաժին ընկնող ամսեկան 200 դրամը կդառնա, ասենք, մի քանի անգամ ավել:
Տեսնես էլ ինչ մնաց վաճառելու...

Հ.Գ.
 
Եթե այս խնդրի մասին ավելի մանրամասն ինֆորմացիայի եք տիրապետում, կխնդրեմ մեկնաբանություններում թողնել գրառում կամ լինք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել