Ժողովու՞րդն է դեմ իշխանություններին, թե իշխանությունները՝ ժողովրդին։

2013թ․ հունվարի 1-ին ուժի մեջ մտավ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որով մեր ժողովրդի հարկային բեռը ավելացավ + 10 %-ով
2013թ․ ապրիլից գազի գինը թանկացավ 18 %-ով
2013թ․ մայիսից լույսի գինը թանկացավ + 25 %-ով
2013թ․ ամռանը փորձ արվեց թանկացնել տրանսպորտի գինը 50%-ով
2013թ․ աշնանը հացամթերքը թանկացավ + 10%-ով
2013թ․ ընթացքում ծխախոտը թանկացավ + 10%-ով

2014թ․ հունվարի մեկից ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակային համակարգը (չնայած նրան, որ օրենքի պարտադիր բաղադրիչը վիճարկվում է ՍԴ-ում, սակայն, օրենքը կիրառվում է գրեթե ամենուր, նույնիսկ կան հիմնարկներ, որոնք օգտվելով առիթից՝ պահումներ են կատարել նաև դեկտեմբերի աշխատավարձերից)։

Հիմնվելով այս մեկ օրացուցային տարվա ընթացքում թանկացումներին, ի՞նչ եք կարծում. ժողովու՞րդն է դեմ իշխանություններին, թե իշխանությունները՝ ժողովրդին։

Հ․Գ․ Իշխանությունների վարած քաղաքականությունից հստակ երևում է, որ ոչ թե ժողովուրդն է դեմ իշխանություններին, այլ լրիվ հակառակը, և այդ է պատճառը, որ իշխանությունները անում են հնարավորն ու անհնարինը ժողովրդից ազատվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել