Նացիստական Գերմանիայի նպատակներից մեկն էր կատարյալ ռասսայի ստեղծումը: Պատմության այդ ժամանակահատվածը թերևս ամենադաժանն էր: Սակայն պետք է նշել, որ այդ գաղափարախոսությունն իրականում ի սկզբանե ոչ թե նացիստական Գերմանիայի միտքն էր, այլ Ամերիկայի: Գերմանիայում այս շարժումը սկսելուց դեռ մի քանի տասնամյակ առաջ, այն սկիզբ էր առել Ամերիկայում: Դա ահարկու մի ծրագիր էր, որի մասին Հիտլերը հետագայում ասել էր. «Այսօր կա մի պետություն, որտեղ դեպի ավելի լավի կոնցեպցիայի գոնե թույլ սկիզբը տեսանելի է: Դա ոչ թե Գերմանիայի Հանրապետության մոդելն է, այլ Միացյալ Նահանգների»: Եվ որը շարունակվել է նույնիսկ Երկրորդ աշխարհամարտից հետո:

 8  Ի՞նչ էր դա 

Ամերիկյան գենետիկայի համակարգման համայնքը մի կազմակերպություն էր, որը ԱՄՆ-ում գործում էր 1900-ականններին: Դրա առաքելությունն էր ռասսայական մաքրումն ու ուժեղ, առողջ, մաքուր գեներ ունեցող ռասսա ստեղծել: Սա նշանակում էր, որ բոլոր նրանք, ովքեր ընտանիք կազմելու համար «անպիտան» էին համարվում, ինչպես, օրինակ, մտավոր ու ֆիզիկական հաշմանդամություն ունեցողները, ամլացվում էին: Սա նաև վերաբերում էր միջռասսայական ամուսնությունների արգելքին, ինչպես նաև ստիպողական ամլացում էին բոլոր հաշմանդամներին ու նույնիսկ որբերին:

Այս ամենը սկսեց իրականացվել Դարվինի ու նրա զարմիկ Ֆրանսիս Դալթոնի աշխատություների հիման վրա: Համաձայն Դալթոնի տեսության, եթե ամենաուժեղ ու առողջ մարդիկ ամուսնանան միմյանց  հետ, ապա մարդկության ռասսան կմաքրվեր: Իսկ Ամերիկայում, որը դեռևս ռասսայական ճնշումներից ու քաղաքացիական պատերազմից, ինչպես նաև ստրկության հասարակարգերից հետո ծվատված էր, հենց այն էր, ինչ պետք էր այն մարդկանց, ովքեր իրենք իրենց համարում էին ամենաառողջը, ուժեղն ու խելացին:

1911թ.-ին ընդունված օրինագիծում, որը կոչվում էր «Ամերիկյան բազմացման ասոցիացիայի գենետիկական համակարգման համայնքի նախնական զեկույցը հետազոտելու և զեկուցելու մարդկության բնակչության պլազմային թերություններ ունեցող գեների կրճատման համար», նշվում էր, թե ինչպես են նրանք պատրաստվում իրականացնել այս ծրագիը, և որտեղ նշվում էր նաև էվթանազիայի ու գազային սենյակների օգտագործման անհրաժեշտության մասին:

 7  30 նահանգ ու 60.000 զոհ


Այս շարժման ծաղկման գագաթնակետին երկրի 30 նահանգ օրինագիծ էին ընդունել, որը օրինականացնում էր այն մարդկանց ամլացումը, ովքեր «անպիտան» կհամարվեին բնակչության բազմացման համար: Բազմաթիվ նահանգներում սա նշանակում էր մտավոր խնդիրներ ունեցող բոլոր մարդկանց ամլացումը: Մինչ ինչ-որ բան ասելն ու անելը, պետական պատվերով ինչ-որ տեղ պարտադրաբար արդեն ամլացվել էր 60.000 մարդ: Որոշ նահանգներում, ինչպես, օրինակ, Կալիֆորնիայում ամլացման մասին զեկույցներն ամբողջական չեն, երբեմն էլ ոչ պարզ, այնպես որ, դժվար է դրանցից հասկանալ, թե իրականում քանի հոգի է զոհ գնացել այս դաժան քաղաքականությանը: Սա իրականացվում էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաների նկատմամբ: 1921-1950թթ. միայն Կալիֆորնիայում տարեկան 450 մարդ էր ամլացվում:

 6  Մտավոր թերզարգացածները, խուլերը և որբերը

Ամերիկյան գենետիկական համակարգման համայնքը հստակ ցանկություն ուներ կատարյալ ու մաքուր ռասսա ստեղծելու: Նրանք ոչ միայն բարձրահասակ, խելացի ու տաղանդավոր, այլև բաց գույնի մազերով ու կապույտ աչքերով բնակչություն էին ծրագրում: Այն նկարագրվում էր որպես «Նորվեգական» ռասսա Ամերիկայում, իսկ Գերմանիայում դրան «Արիական» էին անվանում:
Սա նշանակում էր բնակչությունը մաքրել բոլոր նրանցից, ովքեր այդպիսի չէին: Ու չնայած ամերիկացիների ծրագրերը այնպես չընթացան, ինչպես գերմանացիների դեպքում, այնուամենայնիվ, արմատներն այնտեղ էին:
Միակ բանը, որ անհրաժեշտ էր, բժշկի որակումն էր որպես «անարժան», դրանից հետո արդեն ամեն ինչ արվում էր ըստ անհրաժեշտության: Որոշ դեպքերում, նույնիսկ դեռ 1963թ.-ին, դա կարող էր նաև վերաբերել առողջ որբերին: Հայտնի է Չարլզ Ֆոլեթ անունով մարդու պատմությունը, ում երեխա ժամանակ ամլացրել էին միայն նրա համար, որ նրա ծնողները հարբեցողներ էին և չէին կարողանում պահել նրան:

 5  Ծրագրին աջակցում էին Ալեքսանդր Բելը և Ռոկֆելլերները

3- bell

Ծրագրի շարժումը աջակցվում էր այնպիսի մարդկանց կողմից, ինչպես Ալեքսանդր Գրահամ Բելն էր, ով համարում էր, որ խուլ մարդիկ իրավունք չունեն ամուսնանալու: Գենետիկական համակարգման այս ծրագիրը ֆինանսավորվում էր ժամանակի խոշոր կորպորացիաների կողմից, այդ թվում նաև Քարնեգիի անվան ինստիտուտի, Ռոկֆելլերների հիմնադրամի և Հարրիմեն երկաթուղիների կողմից: Պետք է նշել նաև, որ Քարնեգիներն են հիմնել Քոլդ Սփրինգս Հարբոր հետազոտական կենտրոնը, որը գենետիկայի համակարգման ամենախոշոր կենտրոններից մեկն էր (սրա մասին ավելի ուշ): Եվ Ռոկֆելերներն էին,  որ բավականին մեծ գումարներ էին ծախսում Եվրոպայում գենետիկ համակարգման զարգացման համար:
Նրանք նաև այնպիսի կազմակերպությունների հիմնադիրներից են, ինչպես, օրինակ, Գերմանական հոգեբուժական ինստիտուտը, որտեղից էլ Հիտլերը ձեռք էր բերել իր բժիշկ «գործիքներից» մեկին` Էռնեստ Ռուդինին: Շարժումը աջակցվում էր նաև Միացյալ Նահանգների գերագույն դատարանի կողմից: Իսկ Մեդիսոն Գրանտը նույնիսկ նամակ էր ստացել Հիտլերից, ով ողջունում էր նրանց ծրագրերն ու այն անվանում ոգեշնչող:

 4  Ռասսայական ազնվականության մասին օրենքը

6- wedding

Ռասսայական ազնվականության մասին Վիրջինիայի օրինագիծը հաստատվել է 1924թ.-ին: Այս փաստաթղթի նպատակն էր գրի առնել յուրաքանչյուր մարդու ռասսայական պատկանելությունը, որը թույլ է տվել գետետիկական հսկայական տվյաների բազա ունենալ: Այս տվյալների բազան անհրաժեշտ էր, որպեսզի հնարավոր լիներ հսկել ու համակարգել մարդկանց ամուսնությունները՝ ըստ ռասսայական պատկանելության: Պետական գրանցումները արգելվում էին ամուսնության վկայական տալ, մինչև որ կինն ու տղամարդը չներկայացնեին մի այնպիսի փաստաթուղթ, որում նշվեր, որ նրանք պատկանում էին կովկասյան ռասսաներին: Եթե աշխատակիցները կասկածեին ներկայացված փաստաթղթերի իսկությանը, ապա հրաժարվում էին ամուսնության վկայական տալ այնքան ժամանակ, քանի դեռ երկուսն էլ չէին ապացուցել փաստաթղթերով, որ մաքուր սպիտակամորթներ են: Իսկ փաստաթղթերում սուտ տեղեկություններ հաղորդելը համարվում էր քրեական հանցագործություն, որի համար առնվազն մեկ տարվա ազատազրկում էր հասնում:

 3  Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիան

7- davenport

Քոլդ Սփրինգ Հարբոր հետազոտական լաբորատորիան մինչ այսօր էլ գոյություն ունի ու գտնվում է Նյու-Յորքի Քոլդ Սփրինգ Հարբոր կոչվող բնակավայրում: Այսօր այս վայրը նեյրոգիտության հետազոտությունների, գենոմիկայի կենտրոն է: Լաբորատորիան հիմնադրել էր Չարլզ Դեվենպորտը՝ 1910թ.-ին: Հետազոտության այս լաբորատորիան հայտնի էր որպես Վաշինգթոնի Քարնեգիի անվան ինստիտուտ: Գենետիկ համակարգման տվյալների բազայի գրասենյակը ընտանեկան տվյալների բազա ուներ, որը թույլ էր տալիս աշխատակիցներին փաստաթղթերի միջոցով ստուգել ընտանեկան հետագիծն ու հասկանալ, թե արդյո՞ք ընտանիքում երբևէ եղել են մտավոր ու ֆիզիկական խանգարում ունեցող մարդիկ, թե ոչ:

Դեվենպորտը նաև հետազոտություններ էր անցկացնում այլ ժառանգական հատկանիշների կարևորության մասին, ինչպես օրինակ, մազերի ու աչքերի գույնը, մազերի որակը, մաշկի գունավորումը: Բացի ֆիզիկական հատկանիշներից, նա նաև փորձում էր փաստաթղթերում նշել ու հավաքել ամբողջ ինֆորմացիան քրոնիկ հիվանդություննների, ինչպես օրինակ, հեմոֆիլիայի, ու մտավոր հիվանդություների, շիզոֆրենիայի գեներով ընտանիքում փոխանցման մասին:

 2  Ներգաղթային խնդիրը

8- immigration

Բոլոր նրանք, ովքեր պաշտպանում ու ընդունում էին գենետիկ համակարգումը, ներգաղթյալներին տեսնում էին որպես իսկական սպառնալիք, ովքեր անցանկալի գենետիկական որակներ էին բերում Ամերիկա: Քոլդ Սփրինգս Հարբորի լաբորատորիայի գիտնականները առանձնացրեցին այդ խնդիրներից հիմնականները: Այսպես, օրինակ, իտալական արմատներ ունեցողները, ըստ նրանց, հակված էին բռնության: Հետազոտության ընթացքում նրանք նաև երկրի տարածքում գտնվող բանտերում ու հոգեբուժարաններում հարցում էին անցկացրել՝ պարզելու, թե ներգաղթյալները կոնկրետ որ ազգերի ներկայացուցիչներ են, որքան տոկոս են կազմում հոգեբուժարաններում ու բանտերում:

Այն բանից հետո, երբ Նյու-Յորքում ու ներգաղթյալների Էլիս կղզում բռնկվեց ջրծաղիկի ու խոլերայի համաճարակը, գենետիկ համակարգման շարժումը սկսեց ավելի շատ հավանության արժանանալ: 1911թ. նրանք սկսեցին համագործակցությունը ներգաղթյալների կրճատման լիգայի հետ՝ Կոնգրեսում ներգաղթյալների ներհոսքը սահմանափակող նոր օրինագիծ ընդունելու համար:

 1  Ստենֆորդի պրոֆեսորը 

5- jordan

Ամեն ինչ սկսեց Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Սթար Ջորդանից, ով Դարվինի ուսանողներից էր և ոգևորված էր բնական ընտրության տեսություններով: Տարբեր համալսարաններում դասավանդելուց հետո, երբ նա սկսեց աշխատել Ստենֆորդում, սկսեց քարոզել կրթության, պահպանողականության ու գենետիկական բազմացման մասին իր գաղափարախոսությունն ու արժեքները:

Այս թեմայով մի քանի գիրք տպագրելուց հետո նա դարձավ գենետիկական համակարգման կոմիտեի հիմնադիրներից մեկը: Նա հավատացած էր, որ ամերիկացիների բարձր դասը քայքայվում է ցածր դասի պատճառով, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էր տեսնում ընտրական սկզբունքով բազմացումը բնակչության մեջ, որպեսզի պահպանվի ամերիկացիների բացարձակ առողջ ու ուժեղ բնակչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել