Ինքնասպանության դրդապատճառը շատ բազմաբնույթ կարող է լինել՝ հուսալքվածությունը, հոգնածությունը (հոգեպես), ստեղծված դժվարին իրավիճակը, անկարողության գիտակցումը, մեղավորության, սեփական անձի թերարժեքության, ամոթի զգացումը, վիրավորանքը, ատելությունը սեփական անձի և բոլորի նկատմամբ, շրջապատի կողմից անտեսվածությունն ու անտարբերությունը: Ինքնասպանությունը նույնիսկ ընդդիմության դրսևորում կարող է լինել, կամ նման ձևով ուշադրություն գրավելու միջոց: Այդ քայլին դիմող մարդը, երբեք հոգեպես հավասարակշիռ վիճակում չի լինում, և վերը նշված հոգեվիճակները խորը դեպրեսիայի ախտանիշներ են: Հիմնականում ինքնասպանության որոշումը գաղտնի է պահվում (եթե ինքնասպանություն փորձ կատարողը որևէ մեկին հայտնում է դրա մասին, ապա դեռ հույս ունի ուրիշ ելք գտնելու, այսպես ասած, փրկվելու, թեկուզ այն մարդու օգնությամբ ում վստահել է)՝ անձը մեկուսանում է, որպեսզի ոչինչ կամ ոչ ոք չխանգարի ի կատար ածել տվյալ ՍԽԱԼ որոշումը: Նման դեպքերում միայն հարազատների ու ընկերների մխիթարանքն ու օգնությունը (հատկապես բարոյահոգեբանական) կարող է սթափեցնել նրան: Եվ շատ կարևոր մի բան ևս՝ ինքնասպանություն գործողների մեծամասնությունը միշտ հոգու խորքում փոքրիկ հույս են ունենում փրկվելու: Այնպես որ, ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ…
ՀԱՎԱՏԱ, ելք միշտ կա: