Բոլորս պետք է գրանցվենք ու քվեարկենք, որ Սպիտակ Տունը «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ» սահմանելու մասին բանաձևը դնի քվեարկության: Դրա համար պետք է ընդամենը 100.000 ձայն: Իսկ հիմա մենք ունենք դեռ 2000: Արագացրեք: Ժամանակը մինչ մարտի 1-ն է: Էն Դեբիլ Բիբերին ԴԵՊՈՐՏ անելու համար մի 2 օրում այդ 100.000 ձայնը հավաքվեց ու հիմա քննարկման է դրվել այդ օրենքը: Իսկ այս օրենքը ամեն տարի հայտնվում է այստեղ ու ոչ մի տարի չենք կարում համախմբվել մի գաղափարի շուրջ: 99 տարի է անցել, իսկ դեռ ոճրոգործները չեն պատժվել: Թողես հայերին միայն խոսեն, Սփյուռքը, եսիմ որ Ջանդամների դեսպանատան դեմերը դրոշներ հանեն «ՃԱՆԱՉՈՒՄ, ՃԱՆԱՉՈՒՄ» գոռան: Բայց, երբ որ պետք է այդ ՃԱՆԱՉՈՒՄԸ իրագործել, մարդ չկա: 10 օր է արդեն այս քվեարկություն կա ու դեռ 2000 ձայն: Ամոթ ա: Գոնե այս տարի կարողանանք 100.000 հասնել: Քվեարկությունը հնարավոր է այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել