Ախր ադրբեջանցիներն էլ են կարդում ձեզ, հիշեք սա..
Հայաստանի լրատվական դաշտից բան չես հասկանա: Տպավորություն է, որ բալարն ինչ-որ տեղ են անընդհատ վռազում: Թքած ունեն, լուրը որ հրապարակում են` տառասխալներով, կետադրական սխալներով, ոճական սխալներով, ու բացարձակ չեն հոգում մի հատ տեղեկությունը ստուգելու, դրա հրապարակումից հետո հնարավոր հետևանքների մասին: Անունը դնում են վարկանիշ, կամ իրենց սիրած բառով ասեմ` ռեյտինգ, բայց շատ զվարճալի է` ախր դա հենց իրենց ռեյտինգի դեմ է: Որովհետև մեկ օր անց, հանգիստ, առանց նեղվելու էլ, վերցնում հերքում են, կամ ժխտում իրենց տարածած լուրերը: 
Լավ, քարը ձեր գլուխը, բայց մի հատ ձեր ընթերցողի մասին էլ մտածեք: Ամեն օր ձեր լրահոսերում մենակ կրիմինալ է ու պոռնո: Լավ, լրատվական քաղաքականություն կա, չէ, լուրերի համամասնական մատուցում ասված կա, ի վերջո, դուք հասարակական կարծիք եք ձևավորում: Ինչի՞ զուգահեռ նաև ալտերնատիվը չեք մատուցում: Ի՞նչ է, իմ երկրում ոչ մի լավ, ոչ մի արդար բան չի՞ կատարվում: Սա սրան սպանեց, սա սրանից շոչթեց, սրան բռնեցին, նրան դատեցին: Լավ, օրինակ, մի փաստ էլ չկա, որ անմեղ մարդուն դատում էին ասենք, ու դատարանն արդարացրեց:
Մեդիադաշտի մարդիկ, դուք այնքան եք տարվել ձեր լոկալ, մանրապճեղ խնդիրներով, որ հեռացել եք պրոֆեսիոնալիզմից ու մոռացել, որ գործին կողքի հայացքով նայել էլ կա: Թարսի պես, կողքից նայողն էլ, առաջինն Ադրբեջանն է, օրինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել