Զարմանալի է, թե ինչպես Կարեն Ավագյանը, որը վաղուց դադարել է երիտասարդ լինելուց, առայսօր հանդիսանում է ՀՀԿ երիտթևի ղեկավարը: Այլ թեկնածու երևի չկա, կամ սույն անձը «իրենով է արել» սույն պաշտոնը: 
Միանգամայն պարզ է, ով կուզի հրաժարվել այդպիսի յուղոտ պաշտոնից` այն է ղեկավարել մի «Երիտասարադական» հիմնադրամ, որին «մուծվում են» ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը և որը տարեկան ավելի քան 510 միլիոն դրամի օգնություն է ստանում, սակայն այդ հիմնադրամի արած գործը որևէ տեղ չի երևում: Հիանալի հարստանալու միջոց և տաքուկ տեղ:
Այդ պատճառով էլ Կարեն Ավագյանը անգամ 80 տարեկանում երևի կմնա ՀՀԿ երիտթևի առաջնորդ, որքան էլ որ սա ծիծաղելի լինի՝ ինչպես Կարեն Ավագյանի, այնպես էլ ՀՀԿ-ի համար: Իսկ մինչ այդ նա փորձում է ապացուցել իր «երիտասարադական» ավյունը` արագորեն փոխադարձելով այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին, երևի ցանկանալով ցույց տալ, որ դեռ ակտիվ «երիտասարդ» է, և կարող է պիտանի լինել հարազատ կուսակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել